Գեներալ Քաանին ողջ ու առողջ է. Իրանը հերքում է
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գրել էինք, որ Իրանի ԻՀՊԿ-ի «Ղուդս» ուժերի հրամանատար, գեներալ Իսմայիլ Քաանին կապի դուրս չի եկել սեպտեմբերի 27-ից, երբ Բեյրութին՝ Իսրայելի հարվածի հետևանքով սպանվեց «Հըզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալան:
Ենթադրվում էր, որ գեներալը Նասրալայի և շարժման մյուս ղեկավարների հետ գտնվել է միևնույն շենքում:
«Ղուդս» ուժերի հրամանատարի տեղակալ Իրաջ Մասջեդին հերքել է Լիբանանի վրա իսրայելական հարվածի ժամանակ ստորաբաժանման ղեկավարի ենթադրյալ մահվան մասին տեղեկությունը, հայտնում է Tasnim-ը։
Նա նշել է, որ Քաանին առողջ է, իրեն լավ է զգում և շարունակում է աշխատել։