«Զանգեզուրի միջանցքի» թեման հավանաբար շոշափվել է. ինչ է քննարկել Պուտինն Ալիևի և Փաշինյանի հետ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Զանգեզուրի միջանցքի» թեման հավանաբար շոշափվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերների՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունների ժամանակ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինն առանձին-առանձին խոսեց նրանցից յուրաքանչյուրի հետ։ Երևի թե նախագահը նստել է կես ժամ, ուստի, հավանաբար, կարծիքների փոխանակում է եղել, շոշափվել է նաև Զանգեզուրի միջանցքի թեման»,- ասել է Պեսկովը լրագրողներին, գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պեսկովն այսպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք «Զանգեզուրի միջանցքի» թեման քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ Ռուսաստանի ղեկավարի հանդիպումների ժամանակ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live