ԱՄՆ դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել
ՀասարակությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 25-ին, կազմել է 491.70 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.52 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 541.51դրամ (աճել է 0.95դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 684.35 դրամ (նվազել է 1.46 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.44 դրամ (աճել է 0.06 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ 242.19 դրամ, ոսկի՝ 19,772.51 դրամ, պլատին՝ 15,018.09 դրամ։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում փետրվարի 25-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: