3 ամսում՝ 11 հազար հանցագործություն, որից 868–ը՝ առանձնապես ծանր Արտակարգ իրավիճակ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Առաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. Ազիզյան Արտադրամասերից մեկում քարի կոտրման հաստոցի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել 44-օրյային զորքը կռվել է, իշխանությունն է դավաճանել. Գրիգոր Գրիգորյան Սպասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին. Միրզոյան Մայիսի 11-ին եկեղեցին կնշի Կարմիր կիրակին Հրազդանում տղամարդը անառակաբարո արարքներ է կատարել 15-ամյա դստեր նկատմամբ Ե՞րբ կնշվի Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի Հրադադարի օրերին Ուկրաինայի ԶՈւ-ն շարունակում է ՌԴ սահմանը ճեղքելու փորձերը․ ՊՆ


«Այս իշխանությունը Հայաստանի սուվերենությունը հասցրել է «պլինտուսից» ցածր մակարդակի, որևէ մեկը նրան լուրջ չի ընդունում». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խաղաղության պայմանագիր» կնքելու պրոցեսն իմիտացիոն է: Այսօրվա ուժեղ կողմը՝ Ադրբեջանի ղեկավարությունը, օբյեկտիվ պատճառով շահագրգիռ չէ ստորագրելու որևէ փաստաթուղթ ակնհայտորեն թույլ կողմի հետ, որը կկարգավորի փոխհարաբերությունները երկու երկրների միջև: Նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

««Խաղաղության պայմանագիր» ստորագրվում է միայն այն պարագայում, երբ որոշակի բալանսավորված հարաբերություններ կան, կամ ուժերի բալանս կա երկրների կամ նրանց բարեկամների, նաև տարբեր բլոկերի միջև: Տվյալ պարագայում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ուժային բալանսն ակնհայտորեն Ադրբեջանի կողմում է, ընդ որում՝ ուժային բալանսը ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական, աշխարհաքաղաքական, դիվանագիտական և, ցավոք, ինտելեկտուալ իմաստով: Իշխանությունների միջև ինտելեկտուալ համեմատությունն այսօր Հայաստանի օգտին չէ: Այդ պատճառով, օբյեկտիվ ուժերի հարաբերակցությունից ելնելով, Ալիևը որևէ ցանկություն չունի «Խաղաղության պայմանագիր» ստորագրել, որը թեկուզ ոչ ամբողջովին, բայց գոնե ֆորմալ առումով կարող է իրեն կաշկանդել, ինչ-որ պարտավորությունների առջև կանգնեցնել:

Բայց դա միայն ֆորմալ առումով է, քանի որ այսօրվա միջազգային հարաբերությունների կոնտեքստում, որտեղ ոչ մի միջազգային պարտավորություն ուժի մեջ չէ և չի կատարվում, ոչ մի միջազգային ինստիտուտ, ըստ էության, որևէ ազդեցություն չունի ռեալ պոլիտիկի վրա, նույնիսկ փաստաթուղթ ստորագրելը չի հանգեցնում որևէ պարտավորության: Տեսականորեն ենթադրենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն ինչ-որ պայմանագիր են ստորագրում, որի թուղթն ավելի թանկ է, քան պայմանագրի որոշումն իր բովանդակությամբ ու էությամբ: Պարզ է, որ ցանկացած պահի ուժեղը կարող է պատրվակ գտնել՝ ասելով, օրինակ՝ մեկը քարով հարվածեց ադրբեջանական մեքենային, այս կետը խախտվեց, չեղարկում եմ պայմանագիրը, գալիս եմ ուժով լուծելու իմ քաղաքացիների խաթարված իրավունքները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգը:

Նրա խոսքով, այս ամենի կոնտեքստում զարմանալի չէ այն, որ Ադրբեջանն անընդհատ նախապայմաններ է դնում, որոնք շատ արագ դժվար կատարելի են, բայց դա թույլ է տալիս նրան ժամանակ ձգել: «Ասում է՝ պետք է Սահմանադրությունը փոխեք: Հասկանում է, որ Հայաստանը, դեռևս լինելով սուվերեն պետություն, ունի իր օրենքները, որոնք սահմանում են ընթացակարգերը և ժամկետները, որոնցով պետք է Սահմանադրություն փոխել, այսինքն՝ դա ժամանակատար գործընթաց է: «Ոսկոր» նետվեց Ադրբեջանին, երբ Սահմանադրական դատարանը, մի այլ պատրվակով հավաքվելով, չեղարկեց Հայաստանի Անկախության հռչակագրում Արցախի հետ վերամիավորվելու կետը, բայց նրանք այդ խայծը չկերան՝ նշելով, որ իրենց պետք է Սահմանադրության ամբողջական փոփոխություն: Վերջին շրջանում Ադրբեջանը շրջանառում է «պատժել ռազմական հանցագործներին» պահանջը: Խոսքը Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներից սկսած մինչև նախագահների մասին է:

Այնպիսի պահանջներ են դնում, որոնք գոնե սկզբից դժվար մարսելի են ու ժամանակ են պահանջում: Ադրբեջանն իր այս տակտիկայով ամեն ինչ անում է, որ «Խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթուղթ առհասարակ չստորագրվի կամ ստորագրվի միայն այն ժամանակ, երբ այդ բոլոր նախապայմանները կատարված կլինեն, ինչը մեխանիկորեն կնշանակի, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս գոյություն չունի որպես միջազգային հարաբերությունների իրական սուբյեկտ: Որոշ ժամանակ առաջ ասել եմ՝ Կիպրոսի տարբերակով է ընթանում ամենը: Կիպրոսում կան թուրքական և հունական մասեր: Մեր պարագայում էլ երկիրը կարող է Հայաստան կոչվել, բայց կունենա, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջան» և «Հայկական Հայաստան» հատվածներ»,-նշում է մեր զրուցակիցը: Ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանի համար սա զուտ քարոզչական փաստաթուղթ է: «Նույնիսկ Նիկոլն ու իր վարչախումբը, որոնց ինտելեկտուալ կարողությունները վաղուց կասկածի տակ չեն դրվում իրենց տկարությամբ, հասկանում են, որ այդ փաստաթուղթը երաշխիքներ չունի: Այդ փաստաթուղթն իրեն պետք է, որովհետև 2020 թ.-ից սկսած Հայաստանի ժողովրդին կերակրել է այն պատրանքով, թե՝ «ես կարող եմ խաղաղություն բերել, մնացածը պատերազմի կուսակցություններ են»: Դրա համար իրեն պետք է ֆորմալ մի բան, որ ասի՝ գոնե սրան հասա, եթե չիրականացվի, իմ մեղքով չի՝ դաշնակիցներ չունենք, ոչ ոք մեզ չի սիրում և այլն»,-հավելում է նա:

Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք փոխող Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը հիմա կրկին թեքվում են դեպի Ռուսաստան: «Նույն ասուլիսի ժամանակ նա կարող է քծնել կոնկրետ մարդկանց Ռուսաստանից, հետո նույն ասուլիսում ասել, որ Ռուսաստանը չի կարող միջնորդ լինել, քանի որ իր պարտավորությունները չի կատարել և այլն:Նույն հարցազրույցում կարող է Արևմուտքի կոնկրետ մարդկանց քծնել և նույն հարցազրույցում ասել, որ Արևմուտքը փող չտվեց և այլն: Այս մարտավարությունը գալիս է իշխանության վերնախավի գենետիկայից, ավելի պարզ՝ երբ գեղցի ես լինում, քո քաղաքականությունն էլ գեղցու շուստրիություն է լինելու: Երբ ասում ենք, որ փորձում է երկու կողմի հետ էլ լավ լինել, իրականում վատ հարաբերությունների մեջ է բոլոր կողմերի հետ: Տեսնում ենք, թե ինչպիսին են Ռուսաստանի հետ հարաբերությունները:

Արևմուտքի հետ հարաբերությունները ֆորմալ հայտարարություններից այն կողմ չեն անցնում: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքն իրեն լուրջ չեն ընդունում որպես մարդ, որպես քաղաքական գործոն: Հասկանում են՝ հայտարարությունները, որոնք արվում են իբր հօգուտ Արևմուտքի, հակառուսական են, իրենցից կոնկրետ քայլեր չեն ենթադրում: Խոսում է ՀԱՊԿ-ի մասին, բայց, միևնույնն է, այդ կառույցից դուրս չի գալիս, իսկ ռուսները պարզ ասացին, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու պարագայում Հայաստանին դուրս կթողնեն ԵԱՏՄ կազմից, ինչը նշանակում է, որ ժամերի ընթացքում մեր երկրի տնտեսությունը փուլ կգա: Խոսում է դեպի Արևմուտք շարժի մասին, բայց դրանից ավելին չի կարողանում անել: Բոլորը գիտեն, որ սա անլուրջ իշխանություն է, որը որևէ իրական քայլեր անելու ունակություն չունի, ընդամենը փորձում է աշխարհին խաբել, ինչպես ինքն էր իր հայտնի ձայնագրություններից մեկում ասել՝ իրեն գժի տեղ դնելով՝ թռնել ռեալ գործերից:

Բոլորն այս ամենը հասկացել են, և որևէ մեկը նրա հետ շատ լուրջ ծրագրեր չի կապում: Արևմուտքը փող չի տալիս, Ռուսաստանն էլ ուշադրություն չի դարձնում շատ բաների վրա: Բոլորը գիտեն, որ Նիկոլ Փաշինյանի՝ սեփական անվտանգությունն ու իշխանությունը պահելու միակ գրավականը աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային «պապա» գտնելն է: Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ Արևմուտքն իր հետ չունի երկարատև ծրագրեր, ոչ էլ մշակում է, Ռուսաստանը վաղուց է իրեն «դուրս գրել» և սպասում է պատեհ առիթի ու ռեսուրսի, որ ազատվի իրենից: Իրանն իրեն ընդհանրապես բանի տեղ չի դնում՝ համարելով նրան մի մարդ, որը չի ուզում անգամ սեփական սահմանը պաշտպանել: Իրանը, ասելով, որ իր համար անընդունելի է սահմանների փոփոխությունը, այս խոսքերը չի ուղղում Արևմուտքին, Ադրբեջանին, Թուրքիային, այլ առաջին հերթին Հայաստանին է նախազգուշացնում:

Կարծես ասի՝ գիտեմ, որ դեմ չես լինի նաև դա անել, բայց թույլ չեմ տա, քանի որ դա իմ ընդհանուր սահմանն է քո և արտաքին աշխարհի հետ: Բացի դա, Արևել քում չեն հարգում թույլերին, թշնամի երկրի նախագահի գիրքը կրծքին սեղմած և ժպիտով լուսանկարվող մարդկանց: Այս ամենը հաշվի առնելով՝ Նիկոլ Փաշինյանն իր գենետիկ վախերով հասկանում է, որ այս բևեռներից որևէ մեկն իր ընկերն ու աջակիցը չէ, իր անվտանգությունը չեն ապահովելու: Իսկ իր անվտանգությունը նա կապում է միմիայն իշխանությունը պահպանելու հետ: Երկու երկիր է շահագրգիռ, որ նա մնա՝ Ադրբեջանը և Թուրքիան: Դրա համար նա իր աշխարհաքաղաքական և անձնական «պապա» է ընտրել Էրդողանին»,-ասում է քաղտեխնոլոգը:

Այսօր ողջ աշխարհը կարծես չհայտարարված պատերազմի մեջ լինի, իսկ մեր տարածաշրջանը՝ վառոդի տակառի վրա նստած, որը ցանկացած պահի կարող է պայթել, երբ որպես ռազմական գործողությունների կողմ ներգրավվի Իրանը: Մեր երկրում իշխանության են մարդիկ, որոնց, մեղմ ասած, ոչ ոք չի վստահում, երկրորդ՝ ունենք ցավալի ոչ մեկ փորձ, թե ինչպես է իրեն դրսևորում նույն իշխանությունը ճգնաժամային իրավիճակներում: Վախեցնող իրավիճակո՞ւմ չենք: «Վախենալու է անգամ, երբ հարաբերական անդորր է, ու այս մարդիկ են ղեկավարում երկիրը: Այս իշխանությունը Հայաստանի սուվերենությունը և պետություն լինելու կարողությունը, պետություն, որը կարողանում է ինքնուրույն իր հարցերը լուծել՝ սկսած անվտանգությունից վերջացրած տնտեսական իմունիտետով, հասցրել է «պլինտուսից» ցածր մակարդակի: Եթե տարածաշրջանում Իրանի մասնակցությամբ մեծ պատերազմ լինի, այնպիսի իմունիտետ ունեցող երկիրը, ինչպիսին Հայաստանն է, բառացիորեն դառնալու է «проходной двор»:

Ամբողջ Հայաստանը դառնալու է անվերահսկելի միջանցք բոլոր հակամարտող և շահագրգիռ կողմերի համար: Ադրբեջանը նախապատրաստում է հերթական պատերազմը Հայաստանի Հանրապետության դեմ՝ ասելով, որ Հայաստանը չի կատարում իր խոստումները, զինվում է Արևմուտքի զենքով և այլն: Հող է նախապատրաստում նրա համար, որ գուցե վաղը ցանկանա կյանքի կոչել Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ միջանցք բացի: Եթե տարածաշրջանում լուրջ կատակլիզմներ լինեն, այդ ժամանակ բոլորի ձեռքներն ավելի ազատ են լինելու: Այս պայմաններում ունենալ այսպիսի իշխանություն, որը նույնիսկ խաղաղ պայմաններում է ոչ էֆեկտիվ, ոչ միայն վախենալու է, այլ նաև կործանարար: Բայց շատ ավելի կործանարար է, որ երկրում ունենք ասիմիլացված հասարակություն, որը համաձայն է ամեն ինչի»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը գնացել է Պուտինի դուռը, որ երաշխավորի իր գոյությունը․ Արմեն Մանվելյան «Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության եւ հաղթանակների ճանապարհով, որն իր ներսում կրում է ոտքի կանգնելու, քայլելու եւ իր կյանքում հաղթանակներ արձանագրելու կամքը». Բագրատ Սրբազան 3 ամսում՝ 11 հազար հանցագործություն, որից 868–ը՝ առանձնապես ծանրԱրտակարգ իրավիճակ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքումԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. Ազիզյան«Չարիքի իշխանության միակ «արժանիքն» իր աղաղակն է, սուտն ու կեղծիքը»․ Բագրատ Սրբազան Արտադրամասերից մեկում քարի կոտրման հաստոցի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել Դավաճանները գողացան Արցախի ազատագրումը մեզնից, ժողովուրդը հաղթանակի տեսիլքը չի ուրանալու․ Բագրատ Սրբազան 44-օրյային զորքը կռվել է, իշխանությունն է դավաճանել. Գրիգոր Գրիգորյան Սպասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին. ՄիրզոյանՄայիսի 11-ին եկեղեցին կնշի Կարմիր կիրակինՀրազդանում տղամարդը անառակաբարո արարքներ է կատարել 15-ամյա դստեր նկատմամբԵ՞րբ կնշվի Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի Հրադադարի օրերին Ուկրաինայի ԶՈւ-ն շարունակում է ՌԴ սահմանը ճեղքելու փորձերը․ ՊՆ Պարտվել է այս իշխանությունը, ոչ թե բանակը. Արամ ՊետրոսյանԶՊՄԿ-ում ողջ թափով ընթանում է խոստումների կատարումը Նորամարգ գյուղում մեքենաներ են բախվել․ կա տուժած Մոտ ապագայում Փաշինյանը կանգնելու է դատարանի առաջ. Ավետիք Չալաբյան Փաշինյանը կրկին արշավել է Սյունիք Փաշինյանը որոշել է «ափդեյթ» անել «Քաղպայմանագիրը» Գազամատակարարման պլանային դադարեցում` Երևանի որոշ հասցեներում մայիսի 12-ինԻնչպե՞ս ծաղրել իմպիչմենտի գործընթացը Մինչեւ 18:00-ն ջուր չի լինի որոշ տեղերում Չեռնոբիլի գոտում բացվել է առաջին արևային էլեկտրակայանը Սպասեք մեր պատասխանին․ Պակիստանը՝ Հնդկաստանին «Հատկապես Պուտինի հետ բանակցությունները դժվար են»․ Թրամփն ասել է, որ չի կարողանում հանգիստ քնել Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար ՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածել Անձնապես ես «Ոսկե գնդակ»-ը կտայի Հենրիխ Մխիթարյանին․ «Ինտեր»-ի նախկին ֆուտբոլիստ Վետերանների մեդալները դեռ չեն տվել, Եսայանը դիմել է Կառավարությանը Նոր մանրամասներ փոքրիկ Տիգրանի անհետացման դեպքիցՌուսական օդանավակայանում ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Հերթական տեղումնաբեր ցիկլոնն է ներթափանցում Հայաստան․ ինչ է հայտնում Գագիկ Սուրենյանը Ադրբեջանում գտնվող հայերն առաջին հերթին ունեն Հայաստանի Հանրապետության սատարման կարիքը․ Աբրահամյան Առեղծվածային դեպք՝ Երևանում, քարերի և խողովակների արանքում հայտնաբերված տղա է փրկվել․ Shamshyan Ինչպես մեր պապերը փրկեցին աշխարհը ֆաշիզմից. Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառում Երևանում Այո՛, Ոսկեպարով Արցախ գնալու տեսիլքը, կամքը, ձգտումը երբեք չի դադարել մեր մեջ․ Բագրատ Սրբազան Հայ ժողովրդի սխրագործություններն անչափելի են հաղթանակի կերտման ճանապարհին. Արման Վարդանյան Վթար. երկար ժամանակ ջուր չի լինելու Տարադրամի փոխարժեքն այսօր Սահմանին կրակոցներ են եղել․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել (լուսանկարներ) Նոր Հռոմի պապը նախկինում քննադատել է ԹրամփինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հորդառատ անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Հովհաննես Ծառուկյանը հյուրընկալվել է պատերազմի վետերաններին Հաղթանակները կկրկնվեն այն դեպքում երբ արժանապատվորեն կհիշենք նրանց, ովքեր իրենց մեծ ներդրումն են ունեցել հաղթանակի կերտման ճանապարհինՀայաստանում նշվեց Մեծ Հայրենական պատերազմում Փառավոր հաղթանակի 80-ամյակըՀայերի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին Ծառուկյան ընտանիքի անունից ծաղկեպսակ է դրվել անմար կրակի մոտ Երևանում 10․000-ից ավելի մարդ է մասնակցել «Անմահ Գնդի» ավանդական քայլերթին
Ամենադիտված