Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»


Թուրքիայի և Ադրբեջանի աբսուրդի հասնող մեղադրանքներն` ուղղված Ռուսաստանին

Blog

Հայոց Տունը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ինչպես միշտ` երեկ ևս, Թուրքիան և Ադրբեջանը ցույց տվեցին, որ գործում են միասին և «նույն մորից սերված» երևույթներ են:

Այս անգամ թիրախը Ռուսաստանն էր: Եթե փոքրասիական թուրքերի մեղադրանքները, անմիջականորեն ուղղված էին Ռուսաստանին, ապա կովկասյան թուրքերը իրենց մեղադրանքներում մեծ տեղ էին հատկացրել նաև Հայաստանին: Դե իսկ դա արդեն նորույթ չէ, քանզի եթե Ադրբեջանը որևէ առիթ է ստանում խոսելու, ապա Հայաստանի նկատմամբ իր ատելությունը ամեն կերպ է արտահայտում, անկախ նրանից` ստեղծված առիթը վերաբերում է էներգետիկ և անվտանգային հարցերին, թե կլիմայական փոփոխություններին ու շոգող պինգվինների խնդիրներին:

Երեկ` մի քանի ժամի տարբերությամբ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները հանդես են եկել տրամաբանության ոչ մի կանոնին չհամապատասխանող և աբսուրդի աստիճանի հասնող հայտարարություններով: Իր կառավարման վերջին շրջանը տապալած Էրդողանը`հերթական ապուշ միտքն է արտահայտել. «Ցավալի է, որ Ռուսաստանը 2 օդաչուի համար կորցրեց այնպիսի բարեկամի, ինչպիսին Թուրքիան է»: Այստեղ ուղղակի մի պահ դադար պետք է առնել ու մտածել, թե ինչպե՞ս է հնարավոր է, որ այս տեսակ քաղաքական գործիչը կարող է լինել պետության ղեկավար: Սա սահմաններ չճանաչող ցինիզմ է ուղղակի: 

Այդ նույն ժամանակ Ռուսաստանին ուղղված մեղադրանքներ հնչեցին այժմ էլ Ապշերոնյան թերակղզուց: Ադրբեջանի Արտգործնախարարությունը բողոքի նոտա հղեց Ռուսաստանի Արտգործնախարարությանը առ այն, թե ինչո՞ւ է Ռուսաստանը զենք վաճառում Հայաստանին: 

Այստեղ կարելի է վստահորեն պնդել, որ եթե Թուրքիայի պարագայում ուղեղ կա, որը ժամանակ առ ժամանակ չի գործում, ապա Ադրբեջանի պարագայում այդ ուղեղը ընդհանրապես բացակայում է: 

Տարիներ շարունակ նավթատաշտերում լողացող և նավթային էյֆորիայի մեջ գտնվող Ադրբեջանը` Հայաստանից մի քանի անգամ ավել զենք է գնում Ռուսաստանից, իսկ այսօր եկել ու բողքում է, որ Ռուսաստանը զենք է վաճառում Հայաստանին, որը չի կարող նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մի՞թե Ադրբեջանի կարճամիտ ղեկավարին և պատերազմում «թրծված» նրա «զորավարներին» նավթի գների սրընթաց անկումը երկնքից ցած է իջեցրել և հասկացրել, որ սպառազինությունների մրցավազքը լավ բանի չի կարող հանգեցնել: Ուղղակի այստեղ աբսուրդայինն այն է, որ Ադրբեջանը բողոքում է մի երկրի դեմ, ով Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ով Հայաստանի հետ միասին գտնվում է նույն ռազմաքաղաքական դաշինքի մեջ, ով Հայաստանի գլխավոր գործընկերն է: Դա նույնն է, որ մենք բողոքենք ԱՄՆ-ին, թե ինչո՞ւ է նա զենք վաճառում ՆԱՏՕ-ում իր դաշնակից Թուրքիային: 

Սրանից շատ չանցած` Ալիևը հայտարարում է, որ միջազգային հանրությունը սխալ է վարվում, երբ հավասարակշռված մոտեցում է ցույց տալիս Հայաստանին ու Ադրբեջանին` Ղարաբաղյան հակամարտության հետ կապված: 

Այո՛, սխալ է վարվում, համաձայն եմ: Սխալ է վարվում, քանզի ռազմատենչ Ադրբեջանի հռետորաբանությունը և նրա մեղքով սահմանին ստեղծվող լարվածությունը հաշվի առնելով` միջազգային հանրությունը չպետք է հավասարակշռված մոտեցում ցույց տա, այլ պետք ամեն հնարավոր միջոցով կասեցնի Ադրբեջանի սանձարձակ վարքն ու դրա հետևանքները: 

Մի բան հստակ է, Թուրքիայի և Ադրբեջանի այս քաղաքական դեմարշները կատարվում են միայն ներքին լսարանի համար, քանի որ նրանք լավ են հասկանում, որ իրենց այս ցածրաժեք քայլերը արտաքին աշխարհում չեն ընկալվի և միայն զարմանքի անօրինակ չափի պատճառ կհանդիսանան: Այս պարագայում մնում է միայն հույս հայտնել, որ մեր արևելյան և արևմտյան հարևան ժողովուրդները ժամանակի ընթացքում քաղաքականապես կհասունան և ապագայում չեն թողնի, որ իրենց վրա իշխեն այսպիսի շնորհազուրկ ղեկավարներ:

 
Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՓամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և մաhացած տղամարդու. վարորդին փնտրում ենՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են 2 ուկրաինական ՄիԳ-29 կործանիչներՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնաuվածքներ են եղել․ նոր մանրամասներ
Ամենադիտված