Նոր Նորքում 2 ժամից ավելի է լույս չկա․ ՀԷՑ-ի թեժ գիծը բնակիչների զանգերն արհամարհում է
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«2 ժամից ավելի է հոսանքներն անջատել են, ոչ մի տեղ հայտարարություն չի եղել, որ պետք է մեզ հոսանքազրկեն»,- այս մասին Oragir.News-ին ասաց Նոր Նորքի Մոլդովական փողոցի, բնակիչներից մեկը։
Նշենք, որ այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը հայտարարել է, թե որ հասցեներում է պլանային անջատումներ իրականացվելու, սակայն Նոր Նորքի ոչ մի հասցե հաղորդագրության մեջ գրված չէ։
Բնակչի խոսքով՝ խանութներում և հացի փռերում ևս էլեկտրաէներգիա չկա և առևտուր չի իրականացվում։
«Երեխաներին առանց լույսի դպրոց ենք ճանապարհել, իսկ կրթական հաստատությունների հարակից խանութներից էլ չենք կարողացել երեխաների համար սնունդ գնել, խանութները չեն աշխատում։
Ամբողջ օրն այս վիճակն է, առանց զգուշացնելու անջատում են, իսկ թեժ գիծ զանգելն ուղղակի անհնար է, մեր զանգերն արհամարհում են։ ՀԷՑ-ի նման անպատասխանատու ընկերություն Հայաստանում մեկ էլ «Վեոլիա ջուր»-ն է»,- նշեց քաղաքացին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live