Ոսկերչական սրահից ոսկյա թևնոց է գողացել. կասկածյալին գտել են
Ուշադրության կենտրոնում2015 թ. հուլիսի 30-ին, ժամը 20.10-ին, 46-ամյա Հարություն Պ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ Մ. Խորենացու փողոցում գտնվող ոսկերչական սրահի տաղավարից գողացել են 12 գ կշռով ոսկյա թեւնոց՝ 300.000 դրամ արժողությամբ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 40-ամյա Էդուարդ Պ.-ն: Նա փետրվարի 23-ին ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: