Բենիտեսն արդեն ստորագրել է պայմանագիրը «Ռեալ»-ի հետ
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի նոր գլխավոր մարզիչ իսպանացի Ռաֆայել Բենիտեսն արդեն ստորագրել է պայմանագիրը «արքայական» ակումբի հետ:
Իսպանական ԶԼՄ-ները գրում են Բենիտեսը երեք տարվա պայմանագիր է կնքել «Ռեալ»-ի հետ և տարեկան կստանա 4 միլիոն եվրո աշխատավարձ: Բացի այդ Բենիտեսը և «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել են նաև թիմի կազմը նոր ֆուտբոլիստներով համալրելու մասին: Բենիտեսը «Ռեալ»-ում ցանկանում է տեսել «Մանչեստեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեային, արգենտինացի Սերխիո Ագուերոյին, «ՊՍԺ»-ից Մարկո Վերրատային:
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը մինչ այս զբաղեցնում էր իտալացի Կառլո Անչելոտին, ով հեռացվեց թիմից ընթացիկ մրցաշրջանում ոչ մի գավաթ չնվաճելու պատճառով: