Պուտինի ծնունդն է․ Նիկոլ Փաշինյանը կմեկնի՞ Մոսկվա
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի յոթին՝ իր ծննդյան օրը, կհանդիպի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ, ովքեր կմեկնեն Մոսկվա՝ մասնակցելու միավորման գագաթնաժողովին։ Այդ մասին, ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ, հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ հոկտեմբերի յոթին՝ օրվա առաջին կեսին, կլինեն ոչ հանրային հանդիպումներ, իսկ երեկոյան կլինի հանդիպում ԱՊՀ երկրների առաջնորդների հետ։
Իսկ դրա հաջորդ օրը ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի լիաֆորմատ նիստ տեղի կունենա՝ բավականին ծավալուն օրակարգով։
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է այս հանդիպումներին, MediaHub-ը փորձեց պարզել նրա աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Վարչապետի այցերի մասին հաղորդագրություն տարածվում է ճիշտ ժամանակին»,- ավանդույթի համաձայն ասացին վարչությունից։
Բայց, մեր տեղեկություններով՝ Փաշինյանը Փարիզից վերադառնալուց հետո մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու նախատեսված միջոցառումներին։ Ի վերջո՝ Պուտինի ծննդյան օրն է....
Նարե Գնունի