Որքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը ԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Կլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին


Նոր մոտեցումների ներդրումը հնարավորություն կտա Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներգրավել որակյալ ներդրողների. ՀՀՄՄ նախագահ

Հասարակություն

Ծաղկաձորում կայացած «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը» ծառայեց նպատակին՝ հնարավորություն ընձեռելով քննարկել ոլորտի զարգացման հրատապ խնդիրները և հեռանկարները, մտքերի փոխանակում ծավալել առավել արդիական հարցերի շուրջ, ձևավորել արդյունավետ համագործակցության հիմքեր, ուրվագծել տեսանելի ապագայում անելիքները և, նույնիսկ, ձեռք բերել որոշ պայմանավորվածություններ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում համաժողովի արդյունքներն այսպես ամփոփեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության (ՀՀՄՄ) նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

«Համաժողովի հիմնական նպատակն էր բացահայտել մեր ոլորտի ներուժը և ներկայացնել առկա խնդիրները: Նպատակներից էր նաև պարզել նման միջոցառումների արդյունավետությունն ու պահանջվածությունը: Համոզվեցի, որ նման քննարկումներն իսկապես անհրաժեշտ ու կարևոր են: Կարծում եմ՝ ֆորումը հաջողվեց: Համենայնդեպս, մասնակիցների մեծամասնության արձագանքը դրական է: Ամեն ինչ կանենք, որպեսզի հաջորդ տարի նույնպես կազմակերպենք նման համաժողով, որը մտադիր ենք դարձնել ավելի ընդգրկուն և ներկայացուցչական՝ ներգրավելով ավելի շատ արտասահմանցի և տեղացի մասնագետների, Հայաստանի կառավարության և ոլորտային բիզնեսի ներկայացուցիչների»,- նշեց Վարդան Ջհանյանը: 

Նրա գնահատմամբ՝ համաժողովը նպատակին ծառայեց նաև գործնական տեսանկյունից: «Նախանշված բոլոր խնդիրներն ու հարցերը բարձրաձայնվեցին: Ճիշտ է, ֆորումի ձևաչափից և ժամանակի սղությունից ելնելով չկարողացանք ավելի մանրամասն քննարկել, բայց հիմնական շեշտադրումները կատարվեցին: Ավելին՝ ընդհանուր քննարկումների ընթացքում մի շարք խնդիրների վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Այն խնդիրները, որոնք կառավարության գործառույթների տիրույթում են, ունեն ավելի մանրամասն քննարկման կարիք: Առավել կարևորները կքննարկենք և կփորձենք լուծել հետագա աշխատանքի ընթացքում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Վարդան Ջհանյանն արձանագրեց, որ ոլորտում անելիքների պակաս չի զգացվում, սակայն այդ խնդիրները հնարավոր է լուծել միայն բոլոր շահառուների համատեղ ջանքերով: Ըստ նրա` այդ առումով նման ֆորումները կարևորագույն նշանակություն ունեն: Նրա առանձնացրած մյուս խնդիրը Հայաստանում միջազգային չափանիշների ներդրումն է: «Ցավոք, վերջին 30 տարիներին մեր երկրում միջազգային չափորոշիչներ ու ստանդարտներ չեն ներդրվել հանքարդյունաբերության ոլորտում: Ասածս վերաբերում է, օրինակ, հաշվետվություններին: Ներդրողների համար շատ կարևոր է ունենալ ընկալելի հաշվետվություն ընդերքի և օգտակար հանածոների հաստատված պաշարների վերաբերյալ: Նոր մոտեցումների ներդրումը հնարավորություն կտա ոլորտում ներգրավել որակյալ ներդրողների, ինչն էլ վերջնարդյունքում կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը»,- գտնում է Վարդան Ջհանյանը:   

Քննարկումների հերթական շարքի ավարտին, անդրադառնալով Հայաստանում հանքարդյունաբերության ներկայիս վիճակի վերաբերյալ հարցին, Վարդան Ջհանյանը նշեց, որ տեղին է խոսել ստագնացիայի երևույթի մասին: 

«2013-14 թվականներին գրանցված աճը հիմնականում ապահովել է 1-2 ընկերություն: Հիմա իրավիճակը կայունացել է, բայց հետագա զարգացում չենք տեսնում: Դա, իհարկե, ցավալի է, քանի որ հասկանում ենք, թե ինչ ներուժ ունի մեր ոլորտը: Արդեն տեսնում ենք, որ կառավարությունը նույնպես կիսում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեր մտահոգությունը: Մնում է համատեղ քննարկումներով և գործուն քայլերով շտկենք այն: Միայն այն հանգամանքը, որ աճ չի նկատվում՝ արդեն կարելի է հետընթաց համարել, բայց զգալի նահանջ չկա մեր ոլորտում: Կա ստագնացիա՝ անփոփոխ վիճակ, ինչը նույնպես բացասական է»,- հայտարարեց հանքագործների և մետալուրգների միության նախագահը:

Նա ընդգծեց նաև, որ երկրի անվտանգության միջավայրին առնչվող խնդիրները մեծ ազդեցություն չեն թողել ոլորտի վրա: Հակառակը՝ հանքարդյունաբերական ընկերությունները վճարած հարկերի շնորհիվ շարունակում են նշանակալի ներդրում ունենալ պետության ու բանակի հզորացման գործում:

Վարդան Ջհանյանի գնահատմամբ՝ Հայաստանի հանքարդյունաբերության ներուժը հնարավորություն է ընձեռում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պես հզոր ձեռնարկություններ ունենալ 5-6 մարզերում: «Այդ դեպքում, հավատացնում եմ, բոլորովին այլ Հայաստան կունենանք»,- հավաստիացրեց նա:

«Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում»-ն անցկացվեց սեպտեմբերի 27-28-ին Ծաղկաձորում: Այն նախաձեռնել էր Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը։ Համաժողովին մասնակցեցին և բարձրացված հարցերի վերաբերյալ իրենց կարծիքները հնչեցրին հայ և արտասահմանցի առաջատար փորձագետներ, ոլորտին առնչվող պետական պաշտոնյաներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Որքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանԿլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Դիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԱրմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը Ժողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Ֆեյսբուքում խnւլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափ «Արարատ-Արմենիան» ցանկանում է իր խոսքն ասել Եվրոպայում․ գլխավոր մարզիչ Ճապոնիայում երկրաշարժի զnh է դարձել առնվազն 13 մարդ Կապանում «Chevrolet Volt»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում․ կա վիրավnր Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էՄենք ուզում ենք դադարեցնել այս պшտերազմը, Պուտինը՝ ոչ. Զելենսկի ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԱշխարհի առաջնությունը ապրանք չէ, որ այն վաճառեն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գեղաշեն գյուղում «Opel» է այրվել Կյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր ԱվետիսյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան ԻՀՊԿ-ն hարվածել է Հորդանանում ԱՄՆ ռшզմաբազային Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին Վթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊայթյուններ են տեղի ունեցել Ռյազանում, ծխի ամպեր են բարձրանում Wildberries պահեստից և նավթավերամշակման գործարանից, տուժել է նաև Մոսկվան (տեսանյութ) ՉԼ․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երրորդ փուլ Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց
Ամենադիտված