Շոտլանդիայում հակաահաբեկչական կահույքի հավաքածու են թողարկել
ՄիջազգայինՇոտլանդիայի Գլազգո քաղաքում Osdin Shield կահույքի ընկերությունը հայտնել Է իր տեսակի մեջ առաջին հակաահաբեկչական աթոռների եւ բազմոցների արտադրության մասին: Դրանց բարձիկների մեջ ներկարված են զրահաթիթեղներ, ինչն այդ առարկաներն անգնդակաթափանց Է դարձնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կահույքը, որի տակ կարելի Է մտնել նախքան հատուկ նշանակության ուժերի ժամանումը, որպես պաշտպանության միջոց Է ստեղծվել այն դեպքում, եթե տվյալ վայրում փոխհրաձգություն Է տեղի ունենում: «Մենք այդ կահույքը նախագծել ենք՝ հաշվի առնելով մարդու բնական արձագանքն անսպասելի հրաձգությանը՝ ցատկել ու թաքնվել ինչ-որ բանի հետեւում»,-պարզաբանել Է ընկերության հիմնադիր Դարեն Օսդինը:
Ենթադրվում Է, որ ընկերության հիմնական հաճախորդները կդառնան հյուրանոցները, հասարակական սննդի հաստատությունները, դեսպանատները եւ թանգարանները: