Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին «Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններին

«Բոլոր ուղղությունները, բոլոր ոլորտները տոտալ ձախողված են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս ձևավորված «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունն արդեն երեք առաջարկ-պահանջով դիմել է վարչապետին և պետական տարբեր գերատեսչությունների ղեկավարների: Նախաձեռնության ղեկավար, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը նշում է՝ հաջորդիվ ևս ամեն շաբաթ մեկ կամ երկու նման առաջարկ կուղարկվի պետական գերատեսչություններին:

«Առաջարկները կազմվում են ըստ առաջնահերթությունների: Բոլոր ուղղությունները, բոլոր ոլորտները տոտալ ձախողված են, և Հայաստանի Հանրապետությունն այժմ ունի վերակենդանացման կարիք: Հայաստանը հնարավոր է վերականգնել բացառապես տնտեսությամբ: Շատերը կբարձրաձայնեն անվտանգության մասին: Անվտանգությունը տնտեսության զարգացման համար անհրաժեշտ պայման է, բայց առանց տնտեսության անվտանգություն հնարավոր չէ ապահովել: Հետևաբար, սկզբից պետք է տնտեսությունը հզորացնել, վերականգնել, այնուհետև փող գեներացնել, այն ուղարկել անվտանգային, դիվանագիտական, մշակութային, կրթական և մնացած բոլոր ոլորտներ: Առաջին առաջարկը վերաբերել է գյուղատնտեսությանը: Երկրորդը՝ սահմանամերձ բնակավայրերին. տնտեսությունը սկսվում է սահմանից, այստեղ շատ լուրջ խնդիրներ ունենք՝ Հայաստանի Հանրապետության ներկա սահմանները պահպանելու:

Հաջորդ առաջարկը եղել է արտաքին դիվանագիտական բլոկի հետ կապված: Չենք կարող տնտեսությունը զարգացնել, եթե վաճառքի շուկաները չթիրախավորենք: Հայաստանը 3 մլն բնակչությամբ պետություն է, և սովորաբար այդպիսի փոքր պետություններն առանց արտահանման ծավալների էական աճի չեն կարող զարգանալ և հզորանալ: Այս պահի դրությամբ մոտավորապես 98 երկրում կարող ենք առևտրային կցորդներ նշանակել, ընդ որում՝ նրանց նշանակել տեղի հայ համայնքների հայ գործարարների կամ ազդեցություն, կապեր, որոշակի կենսափորձ ունեցող մարդկանց հաշվին: Ճանաչում ենք մարդկանց, որոնք պատրաստ են արտերկրում իրենց պատկանող տարածքներից անվճար գրասենյակային տարածք հատկացնել, անվճար աշխատանք կատարել, ուղղակի ստանալ այդ կարգավիճակը, որպեսզի կարողանան գործել հանուն Հայաստանի Հանրապետության: Առաջարկը թիրախավորել ենք այնպես, որ դեռևս պետական բյուջեից գումարներ չծախսվեն: Եթե ամրացումները կարող ենք տալ դեռևս գումար չծախսելով, պետք է այդտեղից սկսենք տալ, հետո գանք գումարի ծախսման փուլ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Գյուղատնտեսության ոլորտին վերաբերող առաջարկին անդրադառնալով՝ նշում է՝ այսօր պարենային անվտանգությունն ավելի կենսական նշանակություն ունի, քան ունեցել է երբևէ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական վերադասավորումներն ու զարգացումները, տարածաշրջանային վտանգները: «Օրինակ՝ կանխատեսվում է Մերձավոր Արևելքում պատերազմների շիկացում, ընդգրկունություն, ընդհուպ՝ մինչև Իրան: Վրաստանում իրավիճակը բավականին անկայուն է: Մյուս երկու պետությունների հետ ունենք թշնամական հարաբերություններ, բնական է՝ նրանք չեն ցանկանում Հայաստանի զարգացումն ու կենսունակությունը: Հետևաբար, պետք է գյուղատնտեսությունը շտապ զարգացնենք, որպեսզի Հայաստանն առաջիկա մի քանի տարվա իր պարենային անվտանգության չափաբաժինը կարողանա պահպանել, անհրաժեշտ սննդի՝ մի քանի տարվա քանակը կարողանա ամբարել, նոր դրանից հետո անցնենք այլ զարգացումների: Սահմանամերձ բնակավայրերին վերաբերող մեր առաջարկի մասով: Երևանում շատ է բնակչության կենտրոնացումը, մարդիկ չեն ցանկանում մարզերում բնակվել: Ունենք ընդունված օրենք, որը, կարծես, ընդունվել է ինչ-որ դրամաշնորհի հաշվին, ուղղակի ընդունել են ինչ-որ աշխատանք ցույց տալու համար, իրականության մեջ այն չի գործում, արդյունավետությունն ամբողջությամբ բացասական է»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ այս երեք առաջարկն էլ առավել քան իրատեսական է իրականացնել առանց ֆինանսական միջոցների, իսկ եթե իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը կհակադարձի և կասի, որ այս ամենն անհնար է առանց դրամական միջոցների ծախսման, պատրաստ է հրապարակային բանավեճում բոլորին հակառակն ապացուցել, այդ թվում՝ փաստերով:

«Ունենք Սփյուռքի մեր հայրենակիցների հետ բավականին առարկայական քննարկումներ: Մի քանի տարի առաջ էկոնոմիկայի նախարարությանը դիմել ենք կոնկրետ պետությունում կոնկրետ մարդուն առևտրային կցորդի կարգավիճակի տրամադրման համար, ինչը չեն իրականացրել: Հաջորդիվ ունենք այլ դեպք: Առաջարկ էր ներկայացվել Հայաստանում հսկա գործարանի տեղակայման, այստեղ առաջարկել էին սահմանամերձ համայնքներից որևէ մեկում այն տեղակայել: Մարդու հետ շրջել ենք համայնքներում, ենթակառուցվածքները բացակայում էին՝ սկսած շենքային պայմաններից մինչև էլեկտրաէներգիայի, գազի, ջրի ծավալների պահանջարկը և այլն: Մարդը պատրաստ էր լինելու ներդրումներ իրականացնել՝ նոր շենքային պայմաններ ստեղծելով և կոմունիկացիաները հասցնելով, սակայն ասում էր՝ Երևանում այդ նույն գործունեությունն ավելի ձեռնտու է, քան, պայմանականորեն, Սյունիքում կամ Նոյեմբերյանի տարածաշրջանում: Ճիշտ էր ասում. եթե նույն գործունեությունը ծավալում են Երևանում, իրավունք են ստանում ԱԱՀ-ի հաշվանցման՝ լրացուցիչ հարկային բեռ չառաջանալու: Արդյունքը եղավ այն, որ մարդն իր գործունեությունը ծավալեց Երևանում»,-շեշտում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը:

Հավաստիացնում է, որ այս աշխատանքը՝ տնտեսությունը զարգացնելու առումով առաջարկներ ներկայացնելու մասով, նոր չեն սկսել, ուղղակի հիմա սկսել են հանրայնացնել այն, ճնշում գործադրել իշխանության վրա: Նախաձեռնության առաջարկներին պետական գերատեսչությունները դեռևս չեն արձագանքել: «Ոչ թե ակնկալում ենք պատասխան նամակ, այլ առաջիկա ԱԺ նիստերի ընթացքում օրենսդրական այդ նախաձեռնությունների քննարկում և ոչ միայն: Առաջիկա մեկ ամսում, երբ առաջարկների քանակը կհասցնենք տասի, ևս մեկ անգամ կոնսոլիդացված պահանջ-առաջարկով հանդես կգանք, այդ թվում՝ մամուլի ասուլիսով, որպեսզի, եթե լինեն իրենց արձագանքները, ստուգենք դրանք, եթե ոչ, ապա հանրային ճնշման գործադրման եղանակով փորձենք հասնել արդյունքի: Նպատակն ունի կարճաժամկետ և երկարաժամկետ սպասումներ: Եթե կարճաժամկետը չիրականացրեցին, երկարաժամկետում իրենց քվե ստանալու հավանականությունը բավականին նվազում է»,-ասում է Սարգսյանը:

Ստացվում է, որ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը ստանձնել է պետական գերատեսչություններին վերահսկելու, նրանց «ճնշելու» քաղաքականությո՞ւն, որպեսզի վերջիններս աշխատեն:«Նախաձեռնությունը ստեղծվել է բացառապես Հայաստանի Հանրապետության հզորացման, զարգացման և հարատևման նպատակով: Սա միակ նպատակն է, մնացածը գործողություններ են, այդ թվում՝ վերահսկողությունը և ճնշումը: Կառավարության հրաժարականը մեր շատ հայրենակիցներ են պահանջում, բայց միայն պահանջելը բավարար չէ: Վերջին չորս տարին պահանջում ենք հրաժարական, բայց փաստացի նրանք չորս տարի է, ինչ իշխանության են և աշխատավարձ են ստանում: Ստացվում է, որ դրանք քաղաքացու կյանքից գողացված տարիներ են, բյուջեից նրանք ստացել են աշխատավարձ և շարունակում են ստանալ, բյուջեն շարունակում են կառավարել հօգուտ և ի բարօրություն իրենց խմբակի: Մի ուղղությունը, բնականաբար, հրաժարականի պահանջն է, տարբեր միջոցներով հիմնավորել, որ նրանք պետք է կա՛մ հրաժարական տան, կա՛մ հաջորդ ընտրություններին չվերարտադրվեն:

Երկրորդ ուղղությունը. ասում ենք՝ այո, հեռանալու եք, բայց մինչ դա պարտավոր եք աշխատել, որովհետև դրա համար աշխատավարձ եք ստանում, բյուջե եք կառավարում: Ստիպում ենք, որ աշխատեն: Երրորդ ուղղությունը. Հայաստանի արդյունավետ կառավարման մեր պատկերացումներում գոյություն ունի ներկայիս Հանրային խորհրդի ռեբրենդինգը և դրա անվան փոփոխությունը՝ Հանրային վերահսկողության խորհուրդ: Այն կլինի ժողովրդի կողմից ընտրված անկախ մարմին, ոչ թե կառավարության կողմից նշանակվող: Կարող է իրականում վերահսկել կառավարության, պատգամավորների աշխատանքը, այդ թվում՝ պատկերացնում ենք, որ իրավական ակտով նրան իրավասություն կվերապահվի և պատգամավորի հետկանչի ինստիտուտ կներդրվի: Պատգամավորն ընտրվում է հինգ տարի ժամկետով, ոմանք այդ ողջ ընթացքում մեկ օրենսդրական առաջարկ, նախագիծ չեն ներկայացնում, ի նպաստ Հայաստանի գործ չեն անում, բայց շարունակում են աշխատավարձ ստանալ ու «կնոպկա» սեղմել, անհաղորդ են Հայաստանի դարդին ու ցավին»,-նշում է մեր զրուցակիցը:

Նախաձեռնության ղեկավարին հարց եմ ուղղում քաղաքացու տեսանկյունից. պետական գերատեսչություններն անգործության են մատնված, շարունակում են իրենց քաղաքական գիծը բոլոր ոլորտներում, միևնույնն է, ոչ մի մասնագիտական կարծիքի ականջալուր չեն լինում, ուստի ի՞նչ ակնկալիքով են ուղարկվում նրանց այս առաջարկ-պահանջները:

«Մեր քայլերն ընտրում ենք այնպես, որ դրանք ունենան բազմակողմանի էֆեկտ: Քայլերի նպատակակետը կառավարությանը և իշխանությանը կանգնեցնում է փակուղու առաջ: Եթե կատարեցին մեր առաջարկները, դա ի նպաստ Հայաստանի Հանրապետության է, եթե չկատարեցին, նույնպես ի նպաստ Հայաստանի Հանրապետության է, ուղղակի որոշակի կորսված տարիների հաշվին և երկարաժամկետ հեռանկարում: Եթե իշխանությունը կյանքի կոչեց այս առաջարկները, ապա Հայաստանի քաղաքացին աշխատանքի, բարձր աշխատավարձի տեսքով օգուտներ է ստանալու, Հայաստանը հարկեր է հավաքագրելու դրանից, տնտեսությունը ուժեղանալու է, այդ գումարները գեներացվելու և ուղարկվելու են պաշտպանական և մյուս ոլորտներ: Այսօր այս ամենի կյանքի կոչումը հետաձգվում է: Կեղծ օրակարգ են ներմուծել՝ Հայաստանը հնարավոր չէ ոտքի կանգնեցնել, ինչ հնարավոր է, անում ենք: Հիմնավորում ենք քաղաքացուն, որ Հայաստանն ունի ներուժ՝ զարգանալու և հզորանալու: Սա է կիրառական և առարկայական բանաձևը, եթե այդպես չէ, թող հակադարձեն մեր առաջարկներին: Այս ամենի արդյունքում նրանք հաջորդ ընտրություններում մանդատ չեն ստանում, ինչն արդեն տեղ է բացում ունակ, հայրենասեր ու տեխնոկրատ կառավարության համար՝ այս ծրագրերն իրագործելու: Մեր նախաձեռնած գործողություններն ուղղված են Հայաստանի հզորացմանը, և չենք կարող արդյունք չարձանագրել, միակ հարցն է՝ կարճաժամկե՞տ, թե՞ երկարաժամկետ հեռանկարում»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերիցԿենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետինԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասինԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցումԻսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումներըՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարըՌուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնելՓաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստըՄեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆՀայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունըԹրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումներըՉկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ ՀայրապետյանՀայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքըԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համարՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ
Ամենադիտված