Դիարբեքիրում կրկին թուրք զինվոր է սպանվել
ՄիջազգայինԴիարբեքիրի Սուր գավառում, որտեղ փողոց դուրս գալու արգելքը գործում է արդեն 86-րդ օրը շարունակ, թուրքական զինված ուժերը չեն դադարում ռազմական գործողություններ իրականացնել Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, փետրվարի 25-ի առավոտյան քուրդ զինյալների և թուրք զինվորների միջև նոր բախում է տեղի ունեցել: Կատարվածի հետևանքով երկու թուրք զինվոր վիրավորվել է և տեղափոխվել Դիարբեքիրի ռազմական հիվանդանոց: Զինվորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել: Մյուս զինվորի վիճակը ծանր է: