Հայաստանն արդեն մուտք է ստացել դեպի իրանական Չաբահար նավահանգիստ․ իրանցի նախարար
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանն արդեն մուտք է ստացել դեպի իրանական Չաբահար նավահանգիստ, ինչը կնպաստի Իրանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրի աճին։ Հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթթաբակը Երևանում Եվրասիական տնտեսական համաժողովի ժամանակ։
Նրա խոսքով՝ Թեհրանը լիովին աջակցում է նավահանգստի օգտագործման նախագծին։
Նախարարը հավելել է, որ ԵԱՏՄ բոլոր երկրների ներկայության համար Չաբահարում արդեն պատրաստվել են ենթակառուցվածքներ։