Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշնանային զորակոչի ընթացքում ռուսական բանակ է զորակոչվելու 133 հազար մարդ, համապատասխան հրամանագիր է ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ծառայության կհրավիրվեն 18-ից 30 տարեկան ռուսաստանցիները: Միաժամանակ պահեստազոր կտեղափոխվեն զինվորները, նավաստիները, սերժանտներն ու վարպետները, որոնց զորակոչի ժամկետը լրացել է։ Հրամանագրի համաձայն՝ զորակոչը կտևի 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։
Ընթացիկ զորակոչի ընթացքում կբաժանվեն թղթային ծանուցումներ, ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր կազմակերպչական և մոբիլիզացիոն տնօրինության պետի տեղակալ, փոխծովակալ Վլադիմիր Ցիմլյանսկին։ Նրա խոսքով, դրանք կտրվեն կամ անձամբ ստորագրության դիմաց, կամ կուղարկվեն պատվիրված փոստով։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live