Թուրքիայի և Իսրայելի միջև պատերազմն անխուսափելի՞ է
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Նա կրկին Լիբանանում գտնվող Անգլիայի քաղաքացիներին երկիրն անհապաղ լքելու կոչ է արել և մտահոգություն հայտնել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, գրում է Էրմենիհաբեր-ը:
Սթարմերը նշել է, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին Լիբանանից հնարավոր տարհանման համար Կիպրոսի ռազմաբազանրում կտեղակայվի ևս 700 զինվոր։ Ընդգծվել է նաև, որ ամերիկացի զինվորականներն ԱՄՆ-ի քաղաքացիների տարհանման նպատակով Կիպրոսում կտեղակայեն զինված ուժեր։
Ըստ թուրքական մամուլի՝ Վաշինգտոնն ու Լոնդոնը շարունակում են նոր քայլեր ձեռնարկել Կիպրոսն Իսրայելի համար ռազմաբազայի վերածելու նպատակով։ Նշվում է, որ զարգացումների արդյունքում Թուրքիա-Իսրայել պատերազմն անխուսափելի է թվում և այս ամենը նախապատրաստություն է Թուրքիա-Իսրայել հնարավոր պատերազմին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live