ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում առկա են խնդիրներ, որոնք պետք է փորձել վերացնել. փոխվարչապետ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի դիտարկմամբ՝ հայ-ռուսական ներկա հարաբերություններում առկա են խնդիրներ, որոնք անհրաժեշտ է հավասարակշռել և փորձել բոլոր խութերը վերացնել։
Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակի վերաբերյալ հարցին:
«Ինչ խոսք, հարաբերություններում կան պրոբլեմներ և ոչ միայն Ռուսաստանի հետ, այնուամենայնիվ, կարծում եմ, որ մենք պետք է հավասարակշռենք և փորձենք այդ բոլոր խութերը վերացնել»,-ասաց փոխվարչապետը՝ հավելելով, որ իրավիճակն աշխարհում բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս։
Նրա խոսքով՝ նման պայմաններում, իհարկե, առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնց բացատրությունները լիարժեք տրված չեն։
«Կարծում եմ` պետք է փորձել բացատրությունները հասկանալ ու ճիշտ որոշումներ կայացնել»,-նշեց փոխվարչապետը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live