«Տղես եկավ եռագույնով ծածկված, ես էդպես էլ չտեսա նրան». Մխիթար Գալեյանի մոր գրառումը
BlogՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հերոս Մխիթար Գալեյանի մայր Աստղ Գալեյանը գրում է.
-Միխս 29-ին սեպտեմբերի առավոտ շուտ ճանապարվում ենք.
-Լավ, մերս….
Ու ով իմանար,որ լույսը բարի չի բացվելու, որ էլ խաղաղ չի լինի մեզ համար ոչ մի օր, որ դատապարտված ենք ապրել արցունք կուլ տալով, հավերժ կարոտով։ Մենք Հադրութ չգնացինք, փոխարենը տղես եկավ, չէ ավելի ճիշտ բերեցին, բերեցին հայրենի օջախ, որին էնքան էր կարոտել, որ ամեն խոսելիս ասում էր. «մամ, երևի էս շաբաթ կարանտինը կհանեն՝ օտպուսկ կգամ»։ Տղես եկավ եռագույնով ծածկված, ես էդպես էլ չտեսա նրան, ոչ շոյեցի նրա ձեռքերը, ոչ համբուրեցի ճակատն ու աչքերը… արցունքներս հավետ դաջվեցին եռագույնի վրա։ Կարոտով ապրեցի 4 տարի ու դեռ չգիտեմ մինչև երբ ու ինչքան պիտի քեզ կարոտեմ, Միխս:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live