Առցանց հանդիպում կկայանա ուսուցիչների և տնօրենների հետ. քննարկվելու են հանրակրթության նոր չափորոշչի հետ կապված խնդիրները
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ ուսումնական պլանի, էլեկտրոնային մատյանի, թեմատիկ պլանների և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության վերաբերյալ բարձրացվող հարցերը քննարկելու և պարզաբանելու նպատակով տեղի կունենա առցանց հանդիպում:
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, ինչպես նաև ԿԳՄՍՆ ներկայացուցիչները կպատասխանեն վերոնշյալ խնդիրներին վերաբերող բոլոր այն հարցերին, որոնց բախվել են ուսումնական գործընթացի ժամանակ:
Հանդիպումը կանցկացվի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15:30-ին, առցանց հարթակում:
Առցանց հանդիպմանը մասնակցելու նպատակով անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://tinyurl.com/yx5m6p8u: