Երևանն էլ արձագանքեց. վաղը կկայանա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:
Այս մասին «Հրապարակին» հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ հանդիպման նախաձեռնողը Բլինքենն է:
Պետքարտուղարությունն առայժմ մեկնաբանություն չի արել:
Հավելենք նաև, որ ըստ «Թուրան» գործակալության, կողմերը քննարկելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների «վերջնական փուլը»: Թե ինչ է նկատի առնվում «վերջնական փուլ» ասելով՝ առայժմ հայտնի չէ: