Ի՞նչ է խոստացել Էրդողանը Զելենսկուն. հանդիպման մանրամասներ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում նա խոստումներ է տվել հրադադարի և հացահատիկի գործարքի վերաբերյալ։
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի գրասենյակին։
«Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան միշտ հավատացել է, որ ուկրաինա-ռուսական պատերազմը կարող է ավարտվել երկխոսության միջոցով՝ պաշտպանելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Էրդողանն Ուկրաինայի ղեկավարին խոստացել է ջանքեր գործադրել հացահատիկի գործարքը վերսկսելու համար։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live