Վարդգես Գասպարին դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը
ՀասարակությունՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վարդգես Գասպարին փետրվարի 23-ին հացադուլ և ջրադուլ հայտարարելու մասին դիմում է ներկայացրել այլ խուց տեղափոխվելու պահանջով, ինչը բավարարվել է: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Վարդգես Գասպարին փետրվարի 24-ի ժամը 19:10-ին հացադուլը և ջրադուլը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել:
«Արմենպրես»-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի փոխանցված հաղորդագրության մեջ նաև նշվում է. «Վ. Գասպարիի պաշտպաններըհայտարարություն են տարածել, ըստ որի`կալանավորը քրեակատարողականհիմնարկում ենթարկվում էխոշտանգումների: Տեղեկացնում ենք, որսույն փաստի կապակցությամբկատարվում է ուսումնասիրություն, ինչիարդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»: