Ղազախստանի ժուռնալիստների միության նախագահը տնային կալանքի է ենթարկվել
ՄիջազգայինԱլմաթայի դատարանը 2 ամիս ժամկետով տնային կալանքի է ենթարկել Ղազախստանի ժուռնալիստների միության նախագահ, Մամուլի ազգային ակումբի ղեկավար Սեյտկազի Մատաեւին:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, նրան կասկածում են կոռուպցիոն հանցագործությունների մեջ: Նրա բնակության վայրում պահպանություն է սահմանվել:
Մատաեւին արգելված է շփվել դատավարության բոլոր մասնակիցների հետ՝ բացառությամբ իր փաստաբանների: