Վերջին 5 ամիսներին աճել է Հայաստանի և Իրանի միջև առևտուրը
ՄիջազգայինԻրանի և Հայաստանի միջև ոչ նավթային առևտրի արժեքը ընթացիկ օրացույցային տարվա առաջին հինգ ամիսներին (մարտի 20-ից օգոստոսի 21-ը) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6 տոկոսով։
Այս մասին հայտնում է Tehran Times-ը՝ վկայակոչելով Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության զեկույցը:
Նշվում է, որ երկու երկրի միջև ոչ նավթային առևտուրը կազմել է 885,719 տոննա՝ 192,108 մլն դոլար արժողությամբ:
Ըստ զեկույցի՝ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանն Իրանի 10-րդ առևտրային գործընկերն է եղել հարևանների շարքում։
Փետրվարի 14-15-ը Թեհրանում տեղի է ունեցել Իրան-Հայաստան համատեղ տնտեսական կոմիտեի 18-րդ նիստը, որի ընթացքում երկու կողմերը ստորագրել են 19 փաստաթուղթ և փոխըմբռնման հուշագիր՝ տարբեր ոլորտներում համագործակցության խորացման նպատակով։
Նշված փաստաթղթերն ընդգրկում են մի շարք ոլորտներ, այդ թվում՝ առևտրի զարգացումը, մաքսային համագործակցությունը, ծովային փոխադրումները, սննդամթերքը և դեղորայքը։