Ոստիկանությունը բերման է ենթարկել 10 ակտիվիստի
Ուշադրության կենտրոնումՀՀ ոստիկանությունը ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա իրականացրած 10 ակտիվիստների բերման է ենթարկել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից, ակտիվիստները բերման են ենթարկվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու պատճառով:
Ակտիվիստները ակցիա էին անցկացում` ի պաշտպանություն կալանավորված ակտիվիստ Վարդգես Գասպարիի: