Մյանմարում «Յագի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մյանմարում «Յագի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի, և ենթադրվում է , որ այս թիվը կաճի, քանի որ կա 89 անհետ կորած:
Ինչպես գրում է france24.com-ը, ՄԱԿ-ը հաշվարկել է, որ «Յագի»-ի հետևանքով Մյանմարում տուժել է 887,000 մարդ: Թայֆունն իր հետ բերել է ջրհեղեղներ և սողանքներ:
Երկրի իշխանությունները դիմել են աշխարհին՝ խնդրելով օգնություն:
«Ամենասաստիկ տուժած շրջանները շարունակում են ավերված մնալ. տները, կենցաղային գույքը, ջրի աղբյուրները և էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքների համատարած ավերածություններ են: Ճանապարհները, կամուրջները, կապի ցանցերը, դպրոցները, հանրային սպասարկման օբյեկտները, կրոնական վայրերը, ցանքատարածություններն ու հողատարածքները լրջորեն վնասվել են կամ ամբողջությամբ փլուզվել»,- հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունը (OCHA):
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live