«Հայաստանը ես եմ»-ը առաջարկով դիմել է ՀՀ կառավարությանը
Blog«Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սիրելի հայրենակիցներ, սահմանամերձ համայնքների բնակիչներ,
զանգվածային լրատվամիջոցների հարգելի գործընկերներ,
ՀՀ իշխանություններին ուղարկեցինք երկրորդ առաջարկ-պահանջը։ Առաջարկը վերաբերում է ՀՀ սահմանամերձ համայնքներում ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորմանը։
Առաջարկի ընդունման դեպքում սահմանամերձ համայնքներում կներգրավվեն ներդրումներ, կբացվեն արդյունաբերական գործարաններ, կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր։
Շարունակենք պահանջատեր լինել։