Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք նոր եռանդով աշխատել, որպեսզի ամրապնդենք մեր պետությունը և ապահովենք բարեկեցություն յուրաքանչյուր հայաստանցու համար․ Ավինյան
BlogԱյսօր մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը։ Այս ճանապարհը ուղեկցվել է բազում փորձություններով ու դժվարություններով, սակայն մենք կարողացել ենք ամուր մնալ՝ հանուն մեր արժանապատիվ ապագայի։
Անկախությունը մեր ժողովրդի համար վերածննդի պահ էր՝ ապագան կերտելու հնարավորություն։
Այսօր, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք նոր եռանդով աշխատել, միասնական լինել, որպեսզի ամրապնդենք մեր պետությունը, զարգացնենք մեր քաղաքները և ապահովենք բարեկեցություն յուրաքանչյուր հայաստանցու համար։
Մեր երեխաներին թողնելով ինքնիշխան ու զարգացող երկիր, մենք վստահ ենք, որ նրանք կշարունակեն պահպանել ու պաշտպանել մեր արժեքներն ու անկախությունը։ Միասնականությունը և միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքը մեր ապագայի գրավականն է։
Շնորհավոր անկախության տոնը։