Հայազգի շախմատիստը` Գերմանիայի պատանիների չեմպիոն
Ուշադրության կենտրոնում
Ազգությամբ հայ շախմատիստ Սպարտակ Գրիգորյանը դարձել է Գերմանիայի պատանիների չեմպիոն:
Սպարտակ Գրիգորյանը Վիլինգենում անցկացված Գերմանիայի մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Սպարտակ Գրիգորյանը ներկայացնում է շախմատի Գերմանիայի ֆեդերացիան և ծնվել է հենց Գերմանիայում` 1998 թվականին: