Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Ստորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը Չինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ


Նախագահի նստավայրում կնքվել է Քաղաքական համագործակցության համաձայնագիր

Քաղաքականություն

ՀՀ Նախագահի նստավայրում փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև կնքվել է Քաղաքական համագործակցության համաձայնագիր: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցության կող մից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: 

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից փոխանցված համաձայնագրի տեքստն ամբողջությամբ.

«Երևան, 24 փետրվարի 2016թ.

 

Քաղաքական համագործակցության համաձայնագիր

I. Ընդհանուր դրույթներ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը՝

- ելնելով Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին մարտահրավերները երկու կուսակցությունների ներուժի մեկտեղմամբ հաղթահարելու հրամայականից,

- նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունն ու ժողովրդավարական կայունությունը` ապահովել երկրի արագընթաց զարգացումը, բարելավել հասարակությունում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը,

- հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների ընձեռած հնարավորություններն ու հանրային կյանքի սահմանադրականացման հանձնառությունները,

- առաջնորդվելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում ամրագրված մոտեցումներով,

- հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի փետրվարի 12-ի ելույթում արծարծված մոտեցումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության՝ Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնահերթությունների ընդհանրությունը,

- համատեղ ստանձնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերի իրականացման պատասխանատվությունը`

կնքում են քաղաքական համագործակցության սույն համաձայնագիրը՝ հանուն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության:

II. Քաղաքական համագործակցության ռազմավարական ուղղությունները

1. Իրականացնել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով փոփոխված ՀՀ Սահմանադրությունից բխող հրատապ քայլերը.

1.1. Հասարակական-քաղաքական բնագավառում.

1.1.1. Շարունակել բարեփոխել մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորող համակարգը՝ ապահովելով մարդու արժանապատվության անխախտելիությունն ու իրավունքի գերակայության սկզբունքի լիարժեք իրացումը:

1.1.2. Ընտրական նոր օրենսգրքով և Հանրաքվեի մասին նոր օրենքով երաշխավորել ազատ, հանրության համար վստահելի ընտրությունների և հանրաքվեների կազմակերպումն ու անցկացումը, անմիջական ժողովրդավարության սահմանադրական նորմերի գործադրումը:

1.1.3. Կուսակցությունների մասին նոր օրենքով նպաստել քաղաքական ուժերի միջև մրցակցության, հանդուրժողականության և համագործակցության մթնոլորտի խորացմանը, բազմակուսակցական համակարգի ամրապնդմանը ու ներքին ժողովրդավարության զարգացմանը, ապահովել կուսակցությունների գործունեության հավասար իրավական հնարավորություններ:

1.1.4. Դատական նոր օրենսգրքով և Սահմանադրական դատարանի մասին նոր օրենքով ամրապնդել անկախ և անաչառ դատական համակարգի գործունեության իրավական երաշխիքները:

1.1.5. Ազգային ժողովի Կանոնակարգ նոր օրենքով ապահովել օրենսդիր մարմնի արդյունավետ գործունեությունը՝ երաշխավորելով ընդդիմության հավասարակշռող-հակակշռող քաղաքական գործառույթը:

1.1.6. Վերանայել Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը և ձևավորել կայուն զարգացում երաշխավորող, պատասխանատու և արդյունավետ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգեր:

1.1.7. Բարձրացնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, հանրային ֆինանսների օգտագործման արդյունավետությունը, հաշվետվողականությունը և պատասխանատվության մակարդակը:

1.1.8. Ապահովել հանրային իշխանության՝ իրավունքով սահմանափակված լինելու սահմանադրական սկզբունքի լիարժեք գործադրումն ու գործառույթ-ինստիտուտ-լիազորություն-պատասխանատվություն շղթայի անխափան գործունեությունը:

1.1.9. Գործադրել շահերի բախման հնարավոր դեպքերը բացահայտելու ու կանխելու, անօրինական գործունեության համար անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկելու, բիզնեսն ու հանրային իշխանությունը տարանջատելու ամբողջական համակարգ:


1.1.10. Քաղաքացիական հասարակության և ընդդիմության գործուն մասնակցությամբ ձևավորել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ համակարգ: Օրենքով վերանայել բարձրագույն պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները, լիազորությունները և պատասխանատվությունը:

1.1.11. Վարել արհեստավարժության և հանրային վստահության չափանիշներին համապատասխանող կադրային քաղաքականություն՝ շարունակաբար լայնորեն ներգրավելով երիտասարդներին պետության կառավարման գործում:

1.1.12. Շարունակել կատարելագործել վարչական մարմինների գործունեությունը, այդ թվում` սահմանված պարտադիր վճարներն ու տուգանքները գանձելու մեխանիզմներին վերաբերող կառուցակարգերն ու ընթացակարգերը՝ անհրաժեշտության դեպքում հավելյալ օրենսդրական կարգավորումների, հատկապես օրենքների միասնական և հետևողական կիրառման միջոցով գործնականում ապահովելով վարչարարության համաչափության, պատշաճ վարչարարության, այդ թվում՝ լսված լինելու սահմանադրական իրավունքները՝ հիմնական իրավունքների սահմանափակմանը վերաբերող սահմանադրական պահանջների, ներառյալÕ հիմնական իրավունքների և ազատությունների էության անխախտելիության և որոշակիության սկզբունքի համատեքստում:

1.2. Սոցիալ-տնտեսական բնագավառում`

1.2.1. Տնտեսական քաղաքականության հիմքում դնել սոցիալական շուկայական կողմնորոշումը: Կառուցվածքային բարեփոխումների միջոցով շարունակել տարազանել և բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակության աստիճանը:

1.2.2. Համատեղ ջանքեր ներդնել 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 86-րդ հոդվածով նախատեսված` պետության հիմնական նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ:

1.2.3. Բարձրացնել պետական սեփականության կառավարման և հանրային բարիքների տրամադրման որակն ու արդյունավետությունը, սեփականության իրավունքի և ներդրումների պաշտպանության մակարդակը:

1.2.4. Գործադրել ակտիվ հակամենաշնորհային քաղաքականություն և գործնականում երաշխավորել ազատ ձեռներեցությունը, տնտեսական գործունեությունն ու մրցակցությունը:

1.2.5. Խթանել խնայողությունների ձևավորումը, ներդրումների ներգրավումը, աշխատատեղերի ստեղծումը, իրագործել տարածքների համաչափ ու կայուն զարգացման ծրագրեր, վերանայել հարկային քաղաքականությունը:

1.2.6. Մեծացնել տնտեսության դրամայնացման աստիճանը, գյուղատնտեսությունում, փոքր ու միջին բիզնեսում համակարգային լուծումների միջոցով նվազեցնել թանկ և արտարժույթով արտահայտված վարկերից կախվածությունը, սոցիալական գյուղատնտեսությունից անցում կատարել արդյունաբերական գյուղատնտեսության:

1.2.7. Աշխատանքային պայմանների բարելավման, սոցիալական ապահովության և առողջության պահպանման ոլորտների քաղաքականության հիմքում դնել անձի արժանապատիվ գոյությունը, աղքատության նվազեցումը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, պետական պարտադիր և կամավոր ապահովագրական համակարգերի զուգահեռ գործունեությունը:

1.2.8. Շարունակաբար բարձրացնել կրթական համակարգի որակը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման, ակադեմիական և հետազոտական ազատությունների աստիճանը, զարգացնել հիմնարար և կիրառական գիտությունները, ուժեղացնել աշխատաշուկայի և կրթական համակարգի միջև կապը, որակյալ կրթական ծառայությունների մատուցումը վերածել տարածաշրջանում Հայաստանի տնտեսության մրցակցային առավելության:

1.2.9. Գործնական քայլերով նպաստել պետության կենսագործունեության բոլոր բնագավառներում կանանց դերակատարման բարձրացմանը, կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանմանը:

1.2.10. Շարունակել հետամուտ լինել ազգային մշակութային ժառանգության պահպանմանն ու միջազգայնացմանը, արվեստների զարգացմանը:

2. Ակտիվ ժողովրդագրական քաղաքականության, բազմակենտրոն և համաչափ զարգացման ծրագրերի իրականացմամբ նպաստել ազգաբնակչության թվաքանանակի աճին:

3. Զարգացնել և ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության համակարգերը:

4. Շարունակել քայլեր ձեռնարկել Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման, հայոց պետականության ամրապնդման, հայապահպանման և հայրենադարձության կազմակերպման գործում հայկական սփյուռքի դերի ու մասնակցության խորացման ուղղությամբ:

III. Քաղաքական համագործակցության կազմակերպման կարգը

1. Քաղաքական համագործակցության դաշտը ներառում է պետության կյանքի ներքին և արտաքին բոլոր ոլորտները:

2. Քաղաքական համագործակցության կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության, տարաձայնությունները բանակցությունների և քննարկումների միջոցով լուծելու մոտեցումներով` հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության ամբողջական պատասխանատվության գիտակցմամբ:

3. Քաղաքական համագործակցության կողմերը պարտավորվում են՝

3.1. Համագործակցության ուղղություններին համապատասխան իրականացնել հայեցակարգային և ռազմավարական նշանակության նախագծերի քննարկում՝ միասնական դիրքորոշում ձևավորելու նպատակով:

3.2. Համատեղ ջանքեր գործադրել պետական կառավարման արդյունավետության բարձրացման և նրա նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ, այդ թվում` կառավարության կառուցվածքին, գործունեության կարգին և կադրային քաղաքականությանը վերաբերող որոշումներ կայացնելիս:

3.3. Համագործակցության կողմերից մեկի առաջարկությամբ` քննարկման առարկա դարձնել Ազգային ժողովի և Կառավարության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց:

3.4. Ապահովել համագործակցության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը իշխանության տարբեր մակարդակներում և օղակներում:

4. Քաղաքական համագործակցության աշխատանքների արդյունավետության, կանոնավոր միջկուսակցական շփումների ապահովման և տեսակետների համադրման նպատակով ձևավորվում է համագործակցության խորհուրդ: Խորհրդի գործունեությունը իրականացվում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են կանոնավոր պարբերականությամբ:

5. Համագործակցության կողմերի տարաձայնությունները լուծվում են խորհրդատվությունների միջոցով: Խորհրդատվությունների արդյունքների վերաբերյալ կողմերի տեսակետները կարող են հրապարակվել և մեկնաբանվել կողմերի փոխհամաձայնությամբ: Անհաղթահարելի տարաձայնությունների առաջացման դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը, մյուս կողմին գրավոր տեղեկացնելով, կարող է դադարեցնել քաղաքական համագործակցությունը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ

Արմեն Աշոտյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ
Աղվան Վարդանյան»

Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը Չինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանԲաքվում ընթանում է ԹՊԿ անդամ երկրների հոգևոր վարչությունների ղեկավարների 7-րդ հանդիպումը Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էԹրամփը խոստացել է դիտարկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ նոր նյութերի հրապարակումը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից ԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է հին Patriot հրթիռների լիցենզիաների փոխանցման հարցը Փաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանՍիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սոչիում, Խարկովում տուժածներ կան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN
Ամենադիտված