Բաքվում եկել են այն մտքին, որ Հայաստանին պետք է մեղադրեն Դադիվանքի «զանգերը գողանալու» մեջ
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքվում եկել են այն մտքին, որ Հայաստանին պետք է մեղադրեն Դադիվանքի «զանգերը գողանալու» մեջ։
«Թալանի» մասին միտքը հնչել է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների հերթական այցելության ժամանակ Քարվաճառի շրջան (Ադրբեջանում այն անվանում են Քելբաջարի շրջան)։
Դադիվանքի վանական համալիրի անվանումն իսկ Ադրբեջանում աղավաղում են՝ այն անվանելով «Խուդավենդի»։
«Դիվանագետներին ներկայացվել է ընդարձակ տեղեկություն Խուդավենդի վանական համալիրի՝ հնագույն աղվանական տաճար պատմության մասին։ Նրանց տեղեկացվել է, որ հայկական օկուպացիայի ժամանակ վանքը ենթարկվել է վանդալիզմի, գողացվել են զանգերը, որմնանկարները, գորգերը եւ այլն»,- նշվել է ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներում։
Այսպիսով, չբավարարվելով հայկական համալիրը աղվանականի վերածելու փորձերով՝ Բաքվում եկել են այն մտքին, որ մեղադրեն հայկական կողմին զանգերը գողանալու մեջ։