Պայթյունից վիրավորված Իրանի դեսպանը կորցրել է աչքը. զոհերի թիվն աճում է
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին, որը վիրավորվել է փեյջերի պայթյունից, կորցրել է աչքը, հայտնում է The New York Times-ը։
Իրանցի դիվանագետի երկրորդ աչքը նույնպես մեծ վնաս է կրել, հայտնել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աղբյուրները։ Նշվում է, որ դեսպանը բուժման նպատակով կտեղափոխվի Թեհրան։
Իրանը Լիբանանում տեղի ունեցած փեյջերի պայթյուններն արդեն անվանել է «ցեղասպանություն»՝ դրա համար մեղադրելով Իսրայելին: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Նասեր Քանաանին։
«Սա ցեղասպանության վկայություն է։ Իսրայելը կրկին սպառնում է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը. Սա պահանջում է հրատապ միջազգային գործողություններ»,- ասել է նա:
Լիբանանում փեյջերի պայթյունների հետևանքով տուծածների թիվը գերազանցել է 4 հազարը, 11 մարդ զոհվել է, հաղորդում է երկրի առողջապահության նախարարությունը։ Լիբանանում դեռ չեն հասկացել, թե ինչու են միաժամանակ պայթել կապի տասնյակ սարքեր։
Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ իսրայելական «Մոսադ»-ն, իբր, կարող էր պայթուցիկներ տեղադրել Թայվանում արտադրված՝ «Հըզբոլլահ»-ի պատվիրած 5 հազար փեյջերի մեջ։ Լիբանանի անվտանգության ուժերում գործակալության աղբյուրի համաձայն՝ սարքերն արտադրվել են թայվանական Gold Apollo ընկերության կողմից։
Ինքը՝ ընկերությունը, Reuters-ին հերքել է այս տեղեկությունը և հայտնել, որ սարքերն արտադրվել են եվրոպական ընկերության կողմից, որն իրավունք ունի օգտագործել իր ապրանքանիշը։