Փեզեշքիանը մեկնում է ԱՄՆ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը սեպտեմբերի 22-ին կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին, հայտնում է Mehr գործակալությունը։
Ըստ հաղորդագրության, Փեզեշքիանն իր ելույթում կանդրադառնա տարբեր հարցերի շուրջ Իրանի տեսակետներին ու դիրքորոշումներին:
Նախատեսվում են նաև մի քանի հանդիպումներ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև՝ ԱՄՆ-ում բնակվող իրանցիների հետ։