Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագnւթյունները. Կանադայի վարչապետ Գերիներ են փոխանակվել Եվրամիությունը ձգտում է Հայաստանը վերածել իր ֆորպnuտի. ՌԴ ԱԳՆ Վազգեն Թևանյանը կիսաեզրափակչում է. ազատոճայինների արդյունքները ԵԱ-ի մեկնարկային օրը Հայտնի է՝ երբ տեղի կունենա Աննա Աբաջյանի հուղարկավորությունը Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Գիշյանին շտապ արյուն է պետք Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր երեք մասնակից ունի


ՌեԱ-ի նպատակներից է անընդհատ զարգացնել հայկական անիմացիան տեղական ու միջազգային մակարդակում. Քասունի Վրեժ

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնն այս տարի կայանալու է հոկտեմբերի 20-26-ը։ Փառատոնի հիմնադիր, երգիծանկարիչ, գեղանկարիչ և մուլտիպլիկատոր Քասունու հետ զրուցել ենք փառատոնի նախորդ տարվա արդյունքներից, այս տարի սպասվող նորություններից, ինչպես նաև անիմացիոն ոլորտի զարգացման միտումների ու հայկական անիմացիայի հեռանկարներից։  

- Պարոն Քասունի, անցյալ տարի ՌեԱ փառատոնը բավականին հագեցած օրակարգով նշեց իր հիմնադրման 15-ամյակը։ Ամփոփելով նախորդ տարին՝ ի՞նչ արդյունքներ կնշեք։ 

- Նախորդ տարի մենք կայացրինք շատ պատասխանատու, բայց և փառատոնի համար կարևոր որոշում՝ Հայաստանում այդքան բարդ ու ճգնաժամային փուլում այն չչեղարկել։ Մեզ համար առավել քան կարևոր էր այդ փուլում աշխարհին ներկայանալու մեր արվեստով ու մշակութային ժառանգությամբ։ Եվ եթե փառատոնը կայանում էր, ապա միայն ավելի կատարելագործված ու ավելի հագեցած։ Սա էր այն հիմնական գաղափարը, որով առաջնորդվեցինք ու փառատոնին նոր շունչ հաղորդեցինք ու բավականին շատ նորություններ ունեցանք։ 

2023 թվականին ֆիլմերի ցուցադրություններից բացի՝ որոշակի դադարից հետո գործարկեցինք նաև ՄարԱնի (MarAni - Անիմացիոն շուկայի բիզնես ֆորում) հարթակը, որի հիմքը դրվել էր դեռևս 2010 թվականին։ Անիմացիոն շուկայի նորովի ու էլ ավելի կատարելագործված ձևաչափով մատուցումը մեծ քայլ էր՝ միավորելու ոլորտի լավագույն մասնագետներին աշխարհի տարբեր վայրերից։ ՄարԱնիում ներկայացրինք նաև համարտադրության հարթակը, որտեղ հայ սցենարիստները և անիմատորները հնարավորություն ունեցան հեղինակավոր ընկերությունների պրոդյուսերներին ներկայացնելու իրենց նախագծերը և հետագայում նրանց հետ համագործակցելով՝ կյանքի կոչել իրենց գաղափարները։ Չնայած նրան, որ նախկին տարիներին հարթակը գործել էր, այս անգամ այն ուներ հստակ ձևաչափ․ մոտ 15 պրոդյուսերներ էին ներգրավված, որոնց ներկայացվեց 12 նախագիծ։ Արդյունքում 3 ֆիլմ ՌեԱ-ի կողմից ֆինանսական աջակցություն ստացավ, և 3 նախագծեր էլ ունեցան իրենց եվրոպացի համարտադրողները։ 

Դե իսկ անիմացիոն շուկայի մյուս կարևորագույն հարթակը ֆորումն էր, որտեղ միջազգային հյուրերը, որոնց թվում էին Շոն Մ․ Բոբբիտը՝ Լեհաստանից, Դեյվ Բոսսերտ -ը և Էդ Հուկսը՝ ԱՄՆ-ից, Խավյեր Դե Լա Չիկան՝ Իսպանիայից և այլք, հանդես եկան որպես հյուրընկալ խոսնակներ և կիսվեցին անիմացիոն ոլորտում իրենց բիզնես տեսլականներով։ 

Ուստի, այո՛, փառատոնն իսկապես հագեցած էր ու արդյունավետ։ 

- Անիմացիոն ոլորտն անընդհատ զարգանում է. որքանո՞վ է փառատոնն իր գործունեությամբ նպաստում հայկական անիմացիայի զարգացմանը։

- Անիմացիոն ոլորտը և առհասարակ, կինոարվեստն, այն եզակի ոլորտներից են, որոնք ժամանակի ընթացքում միայն երիտասարդանում են, իսկ ժամանակակից ու որակյալ տեխնոլոգիաներն օգնում են, որ «ծերության շրջանում» այդ գործընթացը հնարավորինս արագ տեղի ունենա։ 

ՌեԱ-ի հիմնական նպատակներից է այս ամենին համընթաց «երիտասարդացնել» նաև հայկական անիմացիոն պատմությունը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում։ ՄարԱնի ֆորումի ժամանակ միջազգային հյուրերը խոսում են հենց այդ ժամանակակից գործիքների մասին, և թե ինչպես են իրենք կիրառում դրանք, ներկայացնում են իրենց բիզնես տեսլականները։ Հայաստանում, իհարկե, այդ գործիքները ևս կիրառվում են։ Մենք ունենք արագ զարգացող, արագ արտադրող և նորություններին հետևող սերունդ, ինչը շատ կարևոր է, քանի որ շատ երկրներ կարող են ունենալ փառատոններ և չունենալ արտադրություն։ Օրինակ՝ հայկական OnOff ստուդիոն՝ Տիգրան Առաքելյանի գլխավորությամբ, կիրառելով VR գործիքը, հայկական անիմացիոն ոլորտում նոր շունչ բերեց և բավականին առաջընթաց գրանցեց։ Կարծում եմ՝ սա բոլորիս ձեռքբերումն է։ Տիգրանը կարողացավ Հայաստանում տեխնոլոգիական զարգացման մեջ իր մեծ ներդրումն ունենալ, և դրա շնորհիվ էլ այս տարվա հունիսին ՌեԱ-ն համագործակցության հուշագիր կնքեց իսպանական NEXT Lab Generation-ի հետ, որը անիմացիայի, վիրտուալ իրականության, վիդեոխաղերի, թվային կոնտենտի ոլորտներում փորձարկումների և նորարար տեխնոլոգիական գործիքների ներդրման հարթակ է։ Որպես Անիմացիոն շուկայի գործընկեր՝ NEXT Lab-ն այս տարի փառատոնին VR-ի և Al-ի թեմատիկայով սեմինարներ, դասախոսություններ և վարպետության դասեր կանցկացնի։ 

- 2024 թվականին ՌեԱ փառատոնն ինչպիսի՞նն է ներկայանալու, ի՞նչ է սպասվում հանդիսատեսին։ 

- Մենք արդեն մեծ թիմ ունենք. փառատոնի մասը կազմող յուրաքանչյուր ծրագիր ունի իր համակարգողը, և ողջ ՌեԱ թիմն այժմ նախապատրաստական աշխատանքների ակտիվ փուլում է։ Այս տարի ՌեԱ-ն ունի նաև իր Խորհուրդը, որի կազմում են միջազգային մասնագետներ՝ «Աննեսի» (ANNECY)  փառատոնի նախկին տնօրեն Տիցիանա Լոսկին, և պրոդյուսերներ Մաքս Հաուարդը, Ժան-Պոլ Կոմանը և Չարլի Սանսոնետտին։ Նրանց հետ խորհրդակցության շնորհիվ փառատոնը բաժանվեց երեք հստակ մասերի։ 

Առաջինը հենց ՌեԱ փառատոնն է, որը ներառում է ֆիլմերի ցուցադրություններն ու մրցութային ծրագրերը, երկրորդը ՄարԱնի հարթակն է՝ իր CoReAct համարտադրության հարթակով, աշխատարաններով և վարպետության դասերով: Հարթակը կմիավորի կինոյի և անիմացիոն ոլորտի մի շարք միջազգային մասնագետների և ներկայացուցիչների Եվրոպայի խորհրդի մշակութային աջակցության Եվրիմաժ (Eurimages) հիմնադրամից, Cartoon Forum-ից, Netflix-ից, Disney-ից և ոլորտում առաջատար այլ ընկերություններից։ 

Փառատոնի երրորդ կարևորագույն բաղադրիչը Պատկերապատման արվեստի մրցույթն է (Comics Art), որի շրջանակում կցուցադրվեն նաև միջազգային հյուրերի, այդ թվում նաև Պատկերապատման ազգային մրցույթի ժյուրիի կազմում գտնվող, ինչպես նաև մրցույթին մասնակցող հեղինակների աշխատանքները, այս և նախորդ տարվա ընթացքում Հայաստանում լույս տեսած պատկերապատման գրքերն ու պատկերները։ 

- Նոր համագործակցությունները միշտ ՌեԱ-ի կիզակետում են եղել․ ի՞նչ նոր կամ սպասվող համագործակցություններ կան այս տարի։

- Իր երկար տարիների գործունեության շնորհիվ ՌեԱ-ն արդեն Եվրոպայում, Ասիայում, ինչպես նաև Ամերիկայում դեսպաններ ունի։ Օրինակ՝ Ֆրանսիայում ունենք մեծ ճանաչում և վաստակ ունեցող պրոդյուսերներ և անիմացիոն կինոգործիչներ, ովքեր այլ կինոգործիչների անձամբ ներկայացնում են մեր փառատոնը՝ որպես արդեն իրենց անձնական նախաձեռնություն․ սա մեզ համար շատ կարևոր է։

Հատկապես այս տարի ՌեԱ-ն սկիզբ է դրել մի շարք կարևոր համագործակցությունների, որոնցից պետք է առանձնացնեմ Եվրիմաժի հետ պայմանագրի կնքումը, ըստ որի՝ հաջորդ 3 տարիների ընթացքում փառատոնի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն կունենա լսելու Կազմակերպության ներկայացուցիչներին։ Ներկայացուցիչներ կունենանք նաև Եվրոպայում ցուցադրությունների և փիչինգի անվանի հարթակ հանդիսացող Cartoon Media-ից։ Պետք է նշեմ նաև «Աննեսի» (ANNECY) խոշորագույն միջազգային անիմացիոն կինոփառատոնի հետ համագործակցությունը, որը սկիզբը դրվել էր դեռևս 2008 թվականին, դրա շրջանակում MIFA (Միջազգային անիմացիոն ֆիլմերի շուկա)-ի, ինչպես նաև իսպանական NEXT Lab Generation-ի հետ գործընկերությունները։ 

- ReA-ն միշտ էլ հարթակ է եղել աշխարհի տարբեր երկրներից անիմացիայի բազմազան ոճերը և ժանրերը ներկայացնելու համար: Ի՞նչ սկզբունքով են ընտրվում ցուցադրվող ֆիլմերը և մասնակից հյուրերը: 

ՌեԱ-ն այն քիչ փոքր փառատոններից է, որին հաջողվել է ամեն տարի ձեռք բերել միջազգային լավագույն ֆիլմերը, և դա միայն մեր հանդեպ տարեցտարի ավելացող վստահության շնորհիվ է։ Փառատոնի թե՛ նախկին նախագծերը և թե՛ միջազգային ֆիլմերի ցանկը միշտ լավագույններից են եղել, և դա մեզ համար դարձել է կարևոր հիմնաքար։ Մենք միշտ հրավիրում ենք այնպիսի մասնագետների, ում հետ հայ մասնագետները համագործակցության հնարավորություն կունենան։ Նրանք կա՛մ համալրում են ժյուրիի անդամների շարքը և վարում աշխատարան, կա՛մ որևէ նախագծի շրջանակում հանդես գալիս որպես խորհրդատու, անիմատոր, համարտադրող կամ, ինչու ոչ՝ որպես ուսուցիչ։ Իսկ մենք ձգտում ենք տարեցտարի շատ ավելի մեծ ու անվանի մարդկանց հրավիրել, ովքեր մեր մասին կխոսեն ու մեզ կներկայացնեն նաև միջազգային մակարդակում։ 

- Ի՞նչ հնարավորություններ է տալիս ՌեԱ փառատոնը երիտասարդ տաղանդներին, անիմատորներին ու կինոգործիչներին։

- Իր հիմնադրման պահից ի վեր փառատոնի նպատակն է միավորել ոչ միայն երիտասարդ, այլ նաև արդեն փորձառու անիմատորներին ու մասնագետներին, ովքեր երկրի ներսում ևս հնարավորություն կունենան կապեր հաստատել միջազգային մասնագետների ու գործընկերների հետ, փոխադարձ գործընկերություններ ձեռք բերել։  Իսկ այդ հանդիպումները երիտասարդ սերնդին ոգեշնչեցին էլ ավելի ջանք ու եռանդ ներդնել, ստեղծագործել ու ավելի արագ արտադրել՝ համոզված լինելով, որ երկրի ներսում ևս միջազգային կապեր հաստատելու հնարավորություններ կան։ 

ՌեԱ-ն երիտասարդությանը նոր շունչ ու հույս տվեց՝ ստեղծագործելու և միայն առաջ գնալու։ Տարիներ առաջ շատերի կարծիքով անիմացիոն ոլորտում շունչ չկար, իսկ ես միշտ ասում էի՝ եթե անգամ չկա, մենք պետք է ստեղծենք ու նոր շունչ տանք։ Այսօր բազմաթիվ օրինակներ կան այն երիտասարդների, ովքեր ոլորտում բավականին մեծ հաջողությունների են հասել և աշխատում են տարբեր, ինչու չէ՝ նաև սեփական ստուդիաներում։ 

ՌեԱ-ն, իհարկե, իր գործունեությունը կշարունակի ժամանակին համապատասխան, որտեղ հնարավոր են նաև ձևաչափային փոփոխություններ։ 

- ՌեԱ փառատոնի և առհասարակ անիմացիայի զարգացումն ինչպե՞ս եք պատկերացնում։ 

- Արհեստական բանականությունը մեր օրերում ամեն ինչ փոխում է, բայց ես վստահ եմ, որ ավանդական անիմացիան մնալու է։ Ինչպես ասում է Դիսնեյի ռեժիսոր Աարոն Բլեյզը՝ «բանական մարդու մտքի թռիչքին ոչինչ չի հասնի»։ ԱԲ-ի հնարավորությունները, մարդկային ուղեղի հետ համեմատած, սահմանափակ են, իսկ մարդկային ուղեղն ամեն անգամ արթնանալիս նոր բան է մտածում, հորինում։ Ուստի ԱԲ-ն միշտ էլ մարդու հրահանգի կարիք կունենա։ Այս առումով կարծում եմ, որ ԱԲ-ն մեզ համար միայն գործիք է։ 

Մենք ունենք 30 տարվա անկախ պետություն, որի 16 տարիների ընթացքում փառատոնը գոյություն ունի։ Հայկական անիմացիան էլ իր հերթին 80 տարեկան է, իսկ անիմացիոն զարգացման այս վազքում մեր սերունդն իր մեծ քայլերն է անում, և կարճ ժամանակ հետո, վստահ եմ, որ տեխնոլոգիաների զարգացման հետ ոչ թե միայն ֆիլմեր կցուցադրվեն, այլ նոր գործիքներ կարտադրվեն, և մեր երիտասարդ սերունդն արդեն իր ներդրումը կունենա նաև անիմացիոն տեխնոլոգիաներում։  

 

Մեր ամեն մի եթերը հանրահավաք է. Էդմոն ՄարուքյանՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՄեր պարտքն է ամեն օր ներդնել մեր ուժն ու հնարավորությունները, որպեսզի ապագա սերունդներին փոխանցենք ավելի բարեկեցիկ և կայուն հայրենիք. Գ. ԾառուկյանՊետշահերի պաշտպանության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ՝ ՀՀ-ին կվերադարձվեն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը Ջահերի լույսի ներքո՝ հիշողությունից մինչև դիմադրություն «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի հարցազրույցը Եվրախորհրդարանում Ջահերի լույսի տակ հնչած քաղաքական ուղերձը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԲրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմը մասնակցել է Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի միջոցառումներինՄենք միշտ կանգնած ենք լինելու մեր Սուրբ Եկեղեցու կողքին, հիշելու ենք մեր պատմությունը և պաշտպանելու ենք մեր ազգային ինքնությունը. Նարեկ ԿարապետյանԲժիշները խորհուրդ են տվել ավելի հաճախ կիտրոններ և նարինջներ ուտել․ ահա, թե ինչուԵրեք օր լույս չի լինելու տասնյակ հասցեներումՀայաստանը մտել է Ռուսաստանից թեյ ներմուծող երկրների առաջին տասնյակի մեջՀպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի ՓելոսիՈրքա՞ն է բենզինի միջին գինը Հայաստանում՝ տարածաշրջանի այլ երկրների համեմատԹուրքը վախկոտ է, իսկ մեզ համախմբվածություն է պակասում այսօր.«Համահայկական ճակատ»-ի անդամ, ազգությամբ եզդի համարձակ կնոջ խոսքը` ուղղված հայ ազգինՓարիզում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագինԷդմոն Մարուքյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանըՌուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել «193-ը 193-ի դիմաց» բանաձևովՄեծ եղեռնը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի դարավոր երազանքի թուրքական բարբարոս պատասխանն է , այ խաբեբա․ Հրայր Կամենդատյան Ցավոք այժմ ևս ունենք պառակտում, ունենք նույնիսկ անկախության հռչակագրի պատգամներից խուսափում, բայց ուժեղ ու համախմբված Հայաստանի հույսը վերականգնվում է. Արամ ՎարդևանյանԱսում են, պատմութունը նորից ու նորից կրկնվում է, եթե ժողովուրդը դասեր չի քաղում ու չի ընտրում ուժեղ լինելու ճանապարհը. Գոհար Ղումաշյան21-րդ դարում մեր ամենամեծ վտանգը բնավ թուրքը չէ, այլ թուրքահպատակ հայի տեսակը՝ ազգային իմունիտետը ներսից քայքայող ու սեփական պատմությունն ու ինքնությունը ջանասիրաբար խմբագրող․ Լիլիա ՇուշանյանԱհազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասինՑեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն. Էդմոն Մարուքյան«Հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի ժամանակ սպшնված հայերի հիշատակին». ԹրամփԸմբիշներ Խնձրցյանն ու Թևանյանը կմրցեն ԵԱ-ի բրոնզե մեդալի համարՀայաստանի ներսում գործում է թուրք–ադրբեջանական փափուկ ուժ․ Էդմոն ՄարուքյանՑեղասպանություն է նաև այն, երբ մեզ ասում են, թե Արարատը մերը չէ, կամ թե Արցախը Ադրբեջան է․ Արշակ ԿարապետյանԱպրիլի 24-ին Մոսկվայում անցկացվեց բազմամարդ բարեխոսական արարողություն՝ Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք․ Ներսիսյանի գլխավորությամբԱպրիլի 24-ը՝ ոչ միայն հիշատակի, այլև պայքարի օր. Նաիրի Սարգսյան Ռուսաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները հանդիպում են անցկացրելԾառերի համատարած սպանդ է իրականացվել Արմավիրի մարզում․ բնակիչներն ահազանգում ենԾիծեռնակաբերդում շեշտել եմ՝ անցյալի ցավ, ներկայի հիշողություն և ապագայի պահանջատիրություն՝ հանուն կանխարգելման. Նաիրր ՍարգսյանՄիքայել Սրբազանը՝ Հայոց ցեղասպանության մասինԲացօթյա համերգ Օպերային թատրոնում՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակինՍպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտԵրբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագnւթյունները. Կանադայի վարչապետ Հիշելու ենք ու պահանջելու անկախ Նիկոլից. Աննա ՄկրտչյանԻ՞նչ էր փնտրում Պապիկյանը ՎրաստանումՑեղասպանում են ոչ միայն զենքով, այն պետական քաղաքականության հետևանք է. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանի ուրացման անթալոգիան Գերիներ են փոխանակվելԱյսօր փորձում են փոխել մեր պատմությունը, դա անթույլատրելի է. Թուրքիան պիտի ներողություն խնդրի. երթի մասնակիցՀաղթանակ թաղամասում «Opel» մակնիշի մեքենան հայտնվել է ջրանցքում19 ուժերի մի մասն իշխանության սպասարկուներն են Թուրքիան աշխարհում 7-րդն է արևային էներգիայի արտադրության աճի տեմպերով Ինչպես Գերմանիան ընդունեց հրեաների Ցեղաuպանnւթյnւնը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի, այդ ժամանակ նոր կարող ենք մնացյալի մասին խոսել. Գագիկ Ծառուկյան Երախտամոռ ու սրբապիղծ ստահակներ, վախեցե՛ք Աստծու պատժից. Դավիթ ՍարգսյանԷլիտա՝ նախատեսված արտահանման համար. Մինչ Փաշինյանը կրճատում է հայկական համալսարանները, նրա երեխաները սովորում են Եվրոպայում
Ամենադիտված