Գարգառ գյուղում կրակոց է հնչել. պարեկները հետապնդել են մեքենան. երիտասարդներ են տարվել բաժին
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ սեպտեմբերի 15-ի գիշերը Լոռու Պարեկային ծառայողները նկատել են, որ Գարգառ գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանի մոտ «Մերսեդես» մեքենան վարող վարորդը ընթացքի ժամանակ մեքենայից կրակել է։ Արդյունքում պարեկային ծառայողները անմիջապես կանգնեցրել են «Մերսեդես» մեքենան, որի սրահի առջևի մասում նկատել են մեկ պարկուճ, իսկ նստատեղի տակ՝ ատրճանակին նմանվող առարկա և մեկ պահեստատուփ։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով նշված մեքենայի վարորդ Ն. Խ․-ին, ուղևորներ՝ Խ. Դ․-ին և Գ. Շ․-ին տեղափոխել են բաժին, որտեղ մեքենայի սրահից հայտնաբերվել է մեկ պարկուճ, ատրճանակին նմանվող առարկա և փամփշտատուփ։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Խ. Դ․-ն հայտնել է, որ օդաճնշիչ ատրճանակը պատկանում է իրեն, այն ձեռք է բերել 2023թ․ Վանաձոր քաղաքի զենքի խանութից և սեպտեմբերի 15-ին ժամը 22։40-ի սահմաններում նշված ատրճանակից Գարգառ գյուղի սկզբնամասում ինքն է կրակել։
Քնար Մանուկյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live