Գարեգին Նժդեհի հրապարակում կրшկել են թիվ 42 երթուղու ավտոբուսի վրա
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 64-ամյա Սամվել Գ-ն և հայտնել, որ ինքը թիվ 42 երթուղու ավտոբուսի վարորդն է և Գարեգին Նժդեհի հրապարակում լսել է կրակոցի ձայներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 19։45-ից մինչև ժամը 19։50-ն ընկած ժամանակահատվածում Սամվել Գ-ն 42 համարի երթուղային ավտոբուսով երթևեկել է Գարեգին Նժդեհի հրապարակով, որտեղ ավտոբուսի թափքի վերևի հատվածից լսել է հարվածի ձայն, կանգնեցրել է և նկատել, որ վարորդի դռան վերևի հատվածում առկա է փոքր վնասվածք, կարծել է, որ այդ վնասվածքն առաջացել է կրակոցի հետևանքով։ Ոստիկանության Շենգավիթի բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ կրակոցի հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Սամվել Գ-ն աշխատում է «Լուհր» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live