Չինաստանի Գարձե Տիբեթի ինքնավար մարզի Սիչուան նահանգի Յան քաղաքում ձնաբքի պատճառով առնվազն 120 հազար մարդ հոսանքազրկվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Սինա» կայքը։
Ըստ առկա տեղեկությունների՝ էլեկտրամատակարարման վերականգման համար ավելի քան 1.2 հազար մարդ եւ 212 միավոր տեխնիկա է ուղղվել։ Ընդհանուր առմամբ ձնաբքից տուժել է նահանգի 9 գավառ։