Սիրիայի խնդրի կարգավորման հարցով ինտենսիվ շփումներ են տարվում. Պեսկով
ՄիջազգայինՍիրիայի խնդրի կարգավորմանը մասնակցող երկրներն իրենց ազդեցությունը կօգտագործեն հակամարտության բոլոր կողմերի վրա։ Շատ ինտենսիվ շփումներ են տարվում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հիմա աշխատանքներ են տարվում։ Դուք տեսնում եք, շատ ինտենսիվ շփումներ են հաստատվում, քանի որ երկրները հիմա ամեն կերպ կօգտագործեն իրենց ազդեցությունը հակամարտության այս կամ այն ուժերի, խմբավորումների վրա»,- ասել է Պեսկովը։