Խորհրդարանական ընտրություններում քվերակած ամերիկաբնակ թուրքերի ձայներն ուղարկվել են Թուրքիա
Միջազգային
Միացյալ Նահանգներում բնակվող Թուրքիայի քաղաքացիներն արդեն կատարել են իրենց ընտրությունը` Վաշինգտոնում և Նյու Յորքում բացված ընտրատեղամասերում քվեարկելով իրենց նախընտրած թուրքական կուսակցության օգտին:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ԱՄՆ-ում ընտրական գործընթացն ավարտվել է: Քվեաթերթիկները հատուկ դիվանագիտական բեռնատար ինքնաթիռով դիտորդների ուղեկցությամբ տեղափոխվել են Թուրքիա:
Թուրքիայում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Երկրի ներսումընտրություններին կմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկ արտասահմանում` 2 միլիոն 867 հազար658: Ընտրություններում ներգրավված են 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածու: