Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց (տեսանյութ) Ֆուդ-բլոգերը մահացել է՝ երկրի ամենաթունավոր խեցգետինը ուտելուց հետո Դիմում ենք ադրբեջանական իշխանություններին՝ ազատ արձակելու բոլոր հայ կալանավորներին․ Սոցիալիստական ինտերնացիոնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում ընթացող խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ․ Ռուբեն Մելիքյան «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Վիկտոր Սողոմոնյանի սերիալը «Մեծ երկրի հերոսները» կինոփառատոնում արժանացել է «Լավագույն սցենար և լավագույն գաղափար» մրցանակին (տեսանյութ) Goldman Sachs-ի գլխավոր իրավախորհրդատուն հրաժարական կտա Էփշթեյնի հետ կապերի պատճառով Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել ցամաքային սահմանազատված հատվածով (տեսանյութ) ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Չարչյանի աշխատասենյակի խուզարկության մասին Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի


«Հայկական հրաշքը». Քեմբրիջի համալսարանն անդրադարձել է «Լույս» հիմնադրամի գործունեությանը

Հասարակություն

Ամեն տարի հայկական «Լույս» հիմնադրամի միջոցով 100 հայ ուսանողներ կրթություն են ստանում աշխարհի լավագույն համալսարաններում, կանգնում են ամենատաղանդավոր գիտնականների կողքին և այդպիսով նպաստում են Հայաստանի և աշխարհի զարգացմանը: 2009 թվականին ստեղծված հիմնադրամին և դրա գործունեությանն է անդրադարձել բրիտանական հեղինակավոր Քեմբրիջի համալսարանի պաշտոնական կայքը՝ անվանելով այն հայկական հրաշք:

Կայքն ընդգծում է, որ հիմնադրամի տրամադրած կրթաթոշակների միջոցով հայ ուսանողներից ոմանք էլ կրթություն են ստացել հենց Քեմբրիջի համալսարանում, ինչի շնորհիվ «Քեմբրիջը նպաստում է Երևանում տնտեսության զարգացմանը»:

«Մենք ցանկանում ենք ստեղծել վստահ սերունդ, որը լայնախոհ է և մեծ երազանքներ ունի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատմում է «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը: Նա ընդծում է, որ Հայաստանը մշտապես բուռն պատմություն է ունեցել՝ նկատի ունենալով Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանությունը, Խորհրդային Միության անդամ դառնալը, դեռևս երիտասարդ անկախությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և տնտեսական ճգնաժամը: «Հայաստանը մշտապես ստիպված է եղել այդ պահին հակազդել և հնարավորություն չի ունցել ծրագրել նախապես: «Լույս» հիմնադրամը հնարավորություն է տալիս նոր սերնդին սփռել թևերն ու ծրագրավորել ապագան»,- նշում է Կարաասլանյանը:

Համալսարանի կայքը գրում է, որ «Լույս» հիմնադրամը 2009 թվականին հիմնել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ու այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հիմնադրամը վճարում է հայաստանցի կամ հայկական արմատներ ունեցող ուսանողների կրթության համար այն բանից հետո, ինչ նրանք սեփական ուժերով ընդունվում են աշխարհի առաջատար 10 համալսարաններից մեկը: «Հետաքրքիր է, որ հիմնադրամից օգտվող ուսանողները պարտավորված չեն վերադառնալ Հայաստան: Հիմնադրամն իր ուսանողներին դիտարկում է որպես «գլոբալ քաղաքացիներ», ովքեր պարտավոր չեն վերադառնալ Հայաստան& raquo;,- գրում է Քեմբրիջի համալսարանի կայքը:

«Մենք ցանկանում ենք այս ամենն ընկալել ոչ թե որպես ուղեղների արտահոսք, այլ ուղեղային շրջանառություն: Մենք կառուցում ենք հարուստ ցանց այնպիսի մարդկանց, ովքեր կարողանում են մտածել այլ կերպ: Դու պետք է ճանապարհորդես մտահորիզոնդ լայնացնելու համար»,- նշում է Կարաասլանյանը՝ փաստելով, որ հիմնադրամի հովանավորությամբ կրթություն ստացողների 70 տոկոսը մինչ օրս վերադարձել է Հայաստան:

«Լույս» հիմնադրամի վերաբերյալ ֆեյսբուքյան էջում իր տեսակետն է հայտնել նաև ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ ասելով. «Հպարտ եմ մեր «Լույս» հիմնադրամի ու ողջ աշխարհում մեր գիտնականների աշխատանքով և գրանցած հաջողություններով: Եկեք շարունակենք այս մեծ աշխատանքը: Այն արդյունքները, որոնք արդեն ունենք, ապշեցուցիչ են, և ես վստահ եմ, որ ավելի մեծ հաջողությունները դեռ առջևում են»:

 

Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին». Ներդրումային քաղաքականություն և արդյունաբերության զարգացում Մասնակցում ենք ընտրություններին միայն մեկ՝ գործող իշխանությանը հեռացնելու նպատակով․ «Հրապարակ» Ֆուդ-բլոգերը մահացել է՝ երկրի ամենաթունավոր խեցգետինը ուտելուց հետո Դիմում ենք ադրբեջանական իշխանություններին՝ ազատ արձակելու բոլոր հայ կալանավորներին․ Սոցիալիստական ինտերնացիոնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում ընթացող խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ․ Ռուբեն Մելիքյան «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Վիկտոր Սողոմոնյանի սերիալը «Մեծ երկրի հերոսները» կինոփառատոնում արժանացել է «Լավագույն սցենար և լավագույն գաղափար» մրցանակին (տեսանյութ) Goldman Sachs-ի գլխավոր իրավախորհրդատուն հրաժարական կտա Էփշթեյնի հետ կապերի պատճառովԱյսպես շարունակվելու դեպքում սա կարող է դառնալ Երրորդ հանրապետության վերջը․ Աննա ԿոստանյանԱդրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել ցամաքային սահմանազատված հատվածով (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի ուժի ցուցադրությունը․ քաղաքական նոր փուլ, թվային ուղերձ և իշխանական խուճապ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Չարչյանի աշխատասենյակի խուզարկության մասին Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի Փետրվարի 21-22-ին հրավիրում ենք ներկա գտնվելու «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսինԼարսի անցակետ տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար Թրամփը Գազայի վերաբերյալ բազմամիլիարդանոց պլան կներկայացնի հաջորդ շաբաթ Խաղաղության խորհրդի նիստումԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է տեղափոխում Մադուրոյի ձերբակալմանը մասնակցած ավիակիրը Թվային ուղերձից մինչև սահմանադրական փոփոխություն․ Սամվել Կարապետյանի վարչապետական հայտը ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ Սամվել Կարապետյանը՝ որպես քաղաքական համախմբման առանցք Բազմազավակ մոր սառնարանում հայտնաբերվել են երկու նորածինների մարմիններ Գոհ ենք վիճակահանությունից․ Եղիշե Մելիքյանը՝ Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքների մասին Թրամփը կարող է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը․ փաստաբան Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Թոշակառուն իր թոշակը գերազանցող գույքահարկ է ստիպված տալու. Հրայր Կամենդատյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Մենք այժմ շատ լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ․ Թրամփը մտադիր է ապրիլին այցելել Չինաստան Ակնկալում ենք երիտասարդների և նրանց ընտանիքների մասնակցությունը. Հրայր ԿամենդատյանՄենք՝ եվրոպացիներս, պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ՝ Եվրոպայի բարգավաճման, ապագայի և նրա անվտանգության ճարտարապետության հարցերի շուրջ․ Մակրոն ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Շիրակի մարզում տեղում է ձյուն Հայաստանն ակնկալում է ամերիկյան ներդրումների բում. Bloomberg-ի հոդվածը Վենսի այցի մասին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 13-ի համար Սաստիկ բուք և տեսանելիության բացակայություն. Հայաստանում փակ ճանապարհներ կանՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3 օր է՝ կոյուղաջրերը լցվում են փողոց․ ինչ են արել բնակիչներըՀայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայում«Ֆորմուլա 1»-ի մասնակիցը վթարի է ենթարկվելԴուբայում կհայտնվի յուրօրինակ օազիսԱմերիկյան զենքից մինչև էներգետիկ նոր պլաններ. ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքներն ու հեռանկարները. Էդմոն Մարուքյան112-ամյա երկարակյացը մահացել էԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել35-ամյա Ֆրանչեսկա Լոլոբրիջիդան նվաճեց երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը«Մարտի 1»-ի գործի շրջանակում Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին մեղադրանքներ են ներկայացվելէդմոն մարուքյանի անդրադարձը Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններինՆոր պատերազմի վտանգ այս անգամ Ֆրանսիայի հետ. RTՀայերի գենը միակն է, որը 3,000 տարի մնացել է անփոփոխ․ Պետրոս Անանիկյան12 հազար դոլար պարտք՝ ամեն ընտանիքի ուսերին. 9 միլիարդի մասին իրականությունը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հատուկ հայտարարությունը բարերարի ուղերձի և դրա ձևի մասինԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ. Մհեր Ավետիսյան
Ամենադիտված