Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ 37-ամյա տղամարդը շինաշխատանքներ կատարելիս մոտ 10 մետրից ընկել է և մաhացել
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին են զանգահարել «Աբովյան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Ձորաղբյուր 4-րդ փողոցում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բարձրությունից վայր ընկնելու հետևանքով մահացել է անհայտ քաղաքացի: Գրել է «Շամշյանը»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ , օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ նույն օրը ժամը 18։20-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի 4-րդ թաղամասի 34/1 հասցեում գտնվող կիսակառույց շինության վրա շինարարական աշխատանքներ կատարելիս Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Սարգիս Առաքելյանը մոտ 10 մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live