Բելառուսցի կոմպոզիտորը կոնցերտ Է գրել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի կյանքի մասին
ՍպորտԲելառուսցի դաշնակահար եւ կոմպոզիտոր Յուրի Բլինովը կոնցերտ Է գրել Մադրիդի «Ռեալ»-ի եւ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Թոնի Քրոոսի կյանքի մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Tut.by-ին:
Իր ստեղծագործությունը հեղինակն անվանել Է Concerto-Krooso: Այն բաղկացած Է հինգ մասից, որոնցից յուրաքանչյուրն ունի անվանում եւ կապված Է 2014 թվականի աշխարհի չեմպիոնի կենսագրության հետ: Կոնցերտը գրվել Է դաշնամուրի, լարային նվագախմբի, հարվածային եւ սուլիչ գործիքների համար:
«Ես ֆուտբոլի վաղեմի ու կրքոտ երկրպագու եմ, նախորդ առաջնությունում, իհարկե, գերմանացիների երկրպագուների թվում Էի: Իսկ Թոնին այդ առաջնությունում շատ կարեւոր դեր խաղաց Գերմանիայի հաջողության մեջ: Եվ դա նույնպես խթանեց իմ ստեղծագործական որոնումները»,-պատմել Է Բլինովը:
26-ամյա Թոնի Քրոոսը «Ռեալ»-ում հանդես Է գալիս 2014 թվականից: Գերմանիայի հավաքականի կազմում կիսապաշտպանն ունեցել Է 56 հանդիպում, որոնց ընթացքում 15 գոլի հեղինակ Է դարձել: