ԳՇ պետի նախկին տեղակալը, ԶՈՒ վարչության նախկին պետը հրավիրվել են դատախազություն
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեղադրյալի կարգավիճակ ունեցող ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը և նրանց փոխկապակցված անձինք հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Ծանուցման համաձայն՝ դատախազությունում ուսումնասիրություն է իրականացվել նրանց պատկանող գույքի առնչությամբ, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։ Պետք է ներկայանան դատախազություն՝ ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու վարույթի առնչությամբ և ներկայացնելու հայտարարագիր սեպտեմբերի 17-ին։
Ավետիք Մուրադյանը և նրան փոխկապակցված անձինք պետք է դատախազություն ներկայանան սեպտեմբերի 11-ին։
Մուրադյանն ու Գալստյանը մեղադրյալ են, «Անպիտան հրթիռների» գործով։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live