Ֆրանսիան նոր վարչապետ ունի․ ով է նա
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախկին եվրահանձնակատար, Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարար Միշել Բարնիեին նշանակել է Ֆրանսիայի վարչապետ։
Հիշեցնենք, որ Բարնիեն ֆրանսիական արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարել է 2004-05 թվականներին, նաեւ ղեկավարել է «Բրեքսիտի» հարցով բանակցային խումբը։ Հայտնի է, որ մի քանի թեկնածուներ են եղել Մակրոնի ցանկում, որոնց մեջ բացի Բարնիեից եղել են նաեւ Ֆրանսիայի նախկին վարչապետ Բերնար Կազնյովը, Օ-դե-Ֆրանս երկարամասի ղեկավար Քսանվյե Բերտրանը, «Նոր ժողովրդական ճակատ»-ն էլ իր հերթին առաջարկել էր Լյուսի Կաստետսին։ Բարնիեն ամբողջապես եվրոպական քաղաքականությանը ենթարկվող գործչի համբավ ունի։