Ես բացառիկ ՄԻՊ-երից եմ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ես բացառիկ ՄԻՊ-երից եմ, որ գրասենյակային աշխատանքով զբաղված չեմ, և իմ օրվա հիմնական մասը չի անցնում պաշտոնատար անձանց հետ հանդիպումներով, այլ անցնում է քաղաքացիների հետ շփումներով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
«Գրեթե շաբաթ չկա, որ ես չլինեմ որևէ գյուղական բնակավայրում, խնամքի հաստատություններում: Ես անձնապես սոցիալական նախաձեռնությունների ոչ միայն հեղինակ եմ, այլ նաև մասնակից, և հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ անձնապես սոցիալական նախաձեռնություն եմ իրականացնում», - ասել է նա: