Ուկրաինայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա, գրում է РБК-Ուկրաինան՝ հղում կատարելով Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին:
Լրատվամիջոցի զրուցակիցներն ավելի վաղ պնդում էին, որ Կուլեբայի ամենահավանական իրավահաջորդը նրա առաջին տեղակալ Անդրեյ Սիբիգան է։ Մինչ այս կառավարության ևս մի քանի անդամներ հրաժարական էին տվել:
Վլադիմիր Զելենսկին երեկ հայտարարել էր, որ Ուկրաինայի կառավարությունում նոր փոփոխություններ են սպասվում և որ պետական կառույցները պետք է այնպես կազմավորվեն, որ երկիրը կարողանա հասնել լավագույն արդյունքների: