Բաքվում խոշոր ավտովթարից զոհվել է մեկ մարդ
ՄիջազգայինԲաքվում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է մեկ մարդ։ ԱՊԱ-ի տեղեկություններով՝ ուղեւորատար ավտոբուսի եւ մարդատար մեքենայի բախումից զոհվել է մեկ մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։
Դեպքի վայր է մեկնել 7 բրիգադ։ 10 մարդ հոսպիտալացվել է։ Այս պահին տուժածներին շարունակում են հիվանդանոց տեղափոխել։