Աֆղանստանում գրեթե 150 հազար մարդ Է զոհվել ԱՄՆ-ի ռազմական գործողության սկսվելուց ի վեր
Հասարակություն
Աֆղանստանում ԱՄՆ-ի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողության ընթացքում զոհերի ընդհանուր թիվը կազմել Է 149 հազար: Այդ մասին հունիսի 2-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Բրաունյան համալսարանի գիտնականների պատրաստած զեկույցը:
«Պատերազմի գինը» վերտառությամբ փաստաթուղթն ընդգրկում Է 2001-ից մինչեւ 2014 թվականն ընկած ժամանակաշրջանը: Դրա հեղինակների տվյալներով՝ եւս ավելի քան 160 հազար մարդ Աֆղանստանում եւ Պակիստանում, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, վերքեր են ստացել:
Հետազոտական խմբի անդամ Նետա Քրոուֆորդի կարծիքով՝ ներկայում Աֆղանստանի իրադրությունն «ավելի Է վատթարանում»:
Դրա հետ մեկտեղ, ՄԱԿ-ի վիճակագրության համաձայն, 2015 թվականին Աֆղանստանի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը հասել Է 900-ի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: