Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»


Այսօր Սթիվ Ջոբսի ծննդյան օրն է

Blog

Անի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել է 1955թ. փետրվարի 24-ին Կալիֆորնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում: Ջոբսի մայրը` Ջոան Քերոլ Շիբլը, իր մեկ շաբաթական որդուն հանձնել է դաստիարակության Փոլ և Կլարա Ջոբսերի ընտանիքին: Դպրոցում տղան հետաքրքրվում էր էլեկտրական սարքավորումներով: Հենց դպրոցում էլ նա ծանոթացել է իր ապագա գործընկերոջ` Սթիվ Վոզնյակի հետ: Դպրոցն ավարտելուց հետո`1972թ., Սթիվ Ջոբսն ընդունվում է Օրեգոն նահանգի Ռիդի քոլեջը, սակայն առաջին կիսամյակից հետո ինքնակամ դուրս է գալիս:
Որոշ ժամանակ անց նա սկսում է վայելչագրության կուրսերի հաճախել, ինչի շնորհիվ հետագայում "Mac OS" համակարգը վերազինում է տառաչափերի մեծացման հնարավորությամբ: Այնուհետև Ջոբսն սկսում է աշխատել համակարգչային խաղեր մշակող "Atari" ընկերությունում:

1976 թվականին Ջոբսն իր դպրոցական ընկերոջ` Սթիվ Վոզնյակի հետ հիմնադրում է "Apple" ընկերությունը, որն զբաղվում է սեփական դիզայնի և նախագծի հիման վրա համակարգիչների արտադրությամբ: "Apple"-ի նորույթների հիմնական մշակողը Վոզնյակն էր, իսկ Ջոբսն զբաղվում էր մարքետինգային հարցերով:

Սթիվ Ջոբսի և Սթիվ Վոզնյակի առաջին անձնական համակարգիչը "Apple I"-ն էր, որն արժեր 666 դոլար 66 ցենտ: "Apple I"-ն ու ավելի ուշ թողարկված "Apple II"-ն իրենց ստեղծողներին մեծ հաջողություն բերեցին: "IPO"-ով բորսա դուրս գալուց հետո` 1980 թվականին, Ջոբսը դարձավ միլիոնատեր:

1985 թվականին՝ ընկերության նախագահների խորհրդի հետ պայքարում իշխանությունը կորցնելուց հետո, Ջոբսը հեռացավ ընկերությունից և հիմնադրեց համակարգչային "NeXT" ընկերությունը: 12 տարի անց նա վերադարձավ "Apple"` որպես ժամանակավոր գործադիր տնօրեն: 1997թ.-ին նա միացրեց ընկերությունները:

Վերջին տասնամյակում "iPod" նվագարկիչների, "iPhone" սմարթֆոնների և "iPad" պլանշետների շնորհիվ ընկերությունը կարողացավ արագորեն ընդլայնել ազդեցության գոտիները: Տեխնոլոգիական նորույթները թողարկման պահից մինչ օրս չեն դադարում վաճառքի նորանոր ռեկորդներ սահմանել:

1986 թվականին Ջոբսը դարձավ "The Graphics Group" ընկերության սեփականատերը: Ընկերությունն այնուհետև անվանվեց "Pixar": Շուտով նա ձեռք բերեց նաև "Lucasfilm" կինոստուդիան` դրա համար վճարելով 5 միլիոն դոլար` չնայած այն կրկնակի թանկ էր գնահատվում:

Սթիվ Ջոբսի ղեկավարման օրոք "Pixar"-ը թողակել է այնպիսի մուլֆիլմեր, ինչպիսիք են «Խաղալիքների պատմությունը» և «Հրեշների կորպորացիան»: 2006 թվականին "Pixar"-ի բաժնետոմսերը 7,4 միլիարդ դոլարով գնեց "Walt Disney"-ը: Ջոբսը մնաց "Disney"-ի տնօրենների խորհրդում:

Նա դարձավ ընկերության ամենամեծ բաժնետեր-ֆիզիկական անձը`ստանալով ստուդիայի բաժնետոմսերի 7%-ը: Հարկ է նշել, որ "Apple"-ը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում գործադիր տնօրենի՝ աշխարհում ամենահամեստ վարձատրությամբ:

Ջոբսի աշխատավարձը պաշտոնապես սահմանված էր տարեկան 1 դոլար: Որպես խրախուսանք` Ջոբսը "Apple"-ից ստացել է 43,5 միլիոն դոլար արժողությամբ "Gulfstream" օդանավը: Օդանավի բոլոր ծախսերն ընկերությունն իր վրա էր վերցրել:

2003 թվականի աշնանը Սթիվ Ջոբսի որովայնի հետազոտման ժամանակ բժիշկները հայտնաբերեցին ենթաստամոքսային գեղձի ուռուցք, որը ենթակա էր վիրահատության: 2009 թվականին Ջոբսը Շվեյցարիայում ենթարկվեց լյարդի փոխպատվաստման: 2011 թվականի հունվարի 17-ին ընկերության գործադիր տնօրենն առողջական խնդիրների պատճառով հերթական արձակուրդը վերցրեց:

Oգոստոսին Ջոբսը հայտարարեց լիազորությունները վայր դնելու մասին: 2011թ. հոկտեմբերի 5-ին կյանքի 56-րդ տարում մահացավ "Apple" ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը: Աշխարհի մեծագույն գործարարներից մեկին այդպես էլ չհաջողվեց հաղթահարել քաղցկեղը, որը տարիներ շարունակ հյուծել էր նրա օրգանիզմը:

Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՓամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և մաhացած տղամարդու. վարորդին փնտրում ենՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են 2 ուկրաինական ՄիԳ-29 կործանիչներՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնաuվածքներ են եղել․ նոր մանրամասներՌուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ Սարգսյան
Ամենադիտված