Ազատի հրդեհի գործով ծածկադմփոց են անում․ Նորիկյանը փակագծեր բացեց
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուղիղ մեկ շաբաթ առաջ տեղեկացրինք, որ դատարանի դահլիճից ազատ է արձակվել Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհի գործով անցնող Գոռ Աղեկյանը։ Դրանից հետո հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների հարազատների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը MediaHub-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դատարանի որոշումը դեռևս իրենց չի ներկայացվել, բացի այդ, տղաների ծնողների հետ ինքը դեռևս չի հանդիպել, ուստի ասելիք չկա։ Սակայն և տեղեկացրեց, որ երկու օրվա մեջ հայտարարություն կլինի։
Քանի որ փաստաբանի ասած ժամկետում հայտարարություն չեղավ, MediaHub-ը կրկին զրուցեց Նորիկյանի հետ՝ հասկանալու, թե ի վերջո ինչ հայտարարի են եկել ծնողները։
«Այո՛, հայտարարություն չեղավ, քանի որ դատարանը մինչ այս պահը որոշումը մեզ չի ներկայացրել։ Բայց ծնողների հետ հանդիպման ընթացքում նրանք ևս մեկ անգամ հաստատեցին ու ավելի ամրապնդված հայտնեցին իրենց տեսակետը, որ մինչ այս պահն իրենց արած բոլոր հայտարարությունները ճիշտ են»,- նշեց Նորիկյանը։
Նա տեղեկացրեց, որ հերթական դատական նիստը լինելու է սեպտեմբերի վեցին։
«Ես չեմ բացառում, որ դատարանի որոշումը մենք կբողոքարկենք, ուղղակի դեռևս իրավական հիմքերին ծանոթ չենք»,- նշեց նա։
Նորիկյանը վստահեցրեց՝ ծնողները պնդում են՝ իրավական համակարգն ամեն ինչ անում է գործը ծածկադմփոց անելու համար։
Նարե Գնունի
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live